Global Perspectives and Insights-Issue 8

Թողարկվել է Global Perspectives and Insights հրապարակումների շարքի 8-րդ համարը՝  Internal Audit and External Audit: Distinctive Roles in Organizational Governance

Փաստաթուղթը հասանելի է միայն անդամներին հետևյալ հղումով.

Global Perspectives and Insights-Special Edition

Թողարկվել է Global Perspectives and Insights հրապարակումների շարքի հատուկ համարը՝  Artificial Intelligence – The IIA’s Artificial Intelligence Auditing Framework, Practical Applications, Part A

Փաստաթուղթը հասանելի է միայն անդամներին հետևյալ հղումով.

Մասնակցություն ՆԱԻ-Լատվիայի կոնֆերանսին

Սույն թվականի նոյեմբերի 9-10 Ռիգայում կայացավ ՆԱԻ-Լատվիայի տարեկան կոնֆերանսը: Կոնֆերնասին հրավիրված էր ՆԱԻ-Նախագահ Արա Չալաբյանը, ով մասնակիցներին ներկայացրեց “Ինչպես նպատակները կապեցինք թիմի մոտիվացիայի հետ” խորագրով իր հաջողված փորձը:

Տեղեկացում

Հարգելի ՆԱԻ-անդամներ,

ՆԱԻ Մասնագիտական որակավորումների խորհուրդը հաստատել է պահանջ, համաձայն որի 2018թ-ից սկսած ՆԱԻ ակտիվ որակավորում ունեցող բոլոր անդամները Շարունակական մասնագիտական զարգացման (CPE) շրջանակներում պետք է ներառեն 2 ժամ էթիկայի վերապատրաստում՝ իրենց որակավորումը պահպանելու համար:

 

ՆԱԻ-Սերբիայի 2017թ.համաժողով

Ս.թ. մայիսի 18-ին Բելգրադում կայացավ ՆԱԻ-Սերբիայի 6-րդ միջազգային համաժովը, որը նվիրված էր “Taking internal audit to the next level: strengthening integrity, competence and added value” թեմային:

Համաժողովին հրավիրված էին 22 բանախոսներ, որոնց թվում նաև բանախոսությամբ հանդես եկավ ՆԱԻ-Հայաստանի փոխնախագահ Ազատ Գաբրիելյանը` Key challenges towards the success: Central Bank of Armenia case թեմայով:

Համաժողովին մասնակիցների կազմում էին մոտ 300 մասնագետներ՝ հիմնականում եվրոպական երկրներից:

ՆԱԻ-Ուկրաինայի 2017թ.համաժողով

Հունիսի 8-9 Կիևում կայացավ ՆԱԻ-Ուկրաինայի 2017թ. համաժովը, որը նվիրված էր “Ներքին հսկողությանը և զեղծարարության դեմ պայքարին”:

Համաժողովին բանախոսությամբ հանդես եկան ՆԱԻ-Հայաստանի խորհրդի անդամ Կոմիտաս Ստեփանյանը՝ Digital Life: Сybersecurity’s Challenges and Solutions թեմայով և փոխնախագահ Ազատ Գաբրիելյանը` Triangle of Fraud: which factors should be controlled թեմայով:

Համաժողովը կարևորվեց ներկայացված թեմաների արդիականությամբ, ինչպես նաև ընձեռած գործընկերային հարաբերությունների ստեղծման հնարավորությամբ:

Հանդիպում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ

Ս.թ. մայիսի 15-ին Ներքին աուդիտորների ինստիտուտը հյուրընկալել էր ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին: Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրեց հանրային հատվածում ներքին աուդիտի մարտահրավերները և զարգացման իր տեսլականը: Մասնավորապես պարոն Արամյանը կարևորեց ներկայումս տեղի ունեցող բարեփոխումների ընթացքում ներքին աուդիտի` որպես անկախ, անաչառ և պրոֆեսիոնալ գործառույթի անփոխարինելի առաքելությունը: Նա նշեց, որ 2016թ-ից ի վեր ՀՀ ֆինանսների նախարարությունը ակտիվ համագործակցում է Ներքին աուդիտորների ինստիտուտի հետ: Մասնավորապես Ինստիտուտի նախագահ Արա Չալաբյանը և խորհրդի անդամ Կոմիտաս Ստեփանյանը հասարակական հիմունքներով ընդգրկվել են Նախարարության Աուդիտ կոմիտեի կազմում:

Նախարարը կարևորեց ներքին աուդիտի ոլորտում կարողությունների զարգացման հրամայականը: Ներքին աուդիտի որակավորված մասնագետների սակավությունը և հանրային հատվածում 300-ի մոտ ներքին աուդիտորների հաստիքների առկայությունը հուշում է, որ մեր ԲՈՒՀ-երը ներքին աուդիտի միջազգային չափանիշներին համապատասխան դասավանդման առաջարկ պետք է ներկայացնեն:

Հանդիպման ընթացքում Նախարարը լսեց Ինստիտուտի անդամների առաջարկները և պատասխանեց նրանց հուզող հարցերին՝ հանրային հատվածի ներքին աուդիտի համակարգի հետագա բարեփոխումների, տեղեկատվական համակարգի ու ներկայացվող հաշվետվությունների որակի, հանրային հատվածի աուդիտորների շարունակական կրթման վերաբերյալ: Պարոն Արամյանն ընդգծեց ՆԱԻ-Հայաստանի դերը ներքին աուդիտորի մասնագիտության տարածման և  կայացման գործում և կարևորեց Նախարարության և ՀԿ-ի համագործակցությունը՝ առկա խնդիրների լուծումներ փնտրելու գործում: