Մասնագիտության մասին

Առաքելություն

Ներքին աուդիտի առաքելությունն է ավելացնել և պաշտպանել կազմակերպության արժեքները՝ տրամադրելով ռիսկերի վրա հիմնված և անաչառ հավաստիացում, խորհուրդ և ներըմբռնում:

Ստանդարտներ

Ներքին աուդիտի մասնագիտությունն առաջնորդվում է Ներքին Աուդիտորների Ինստիտուտի կողմից մշակված Ստանդարտներով  և Էթիկայի կանոններով:

Տարածումը ՀՀ-ում

ՀՀ կենտրոնական բանկ

Ներքին աուդիտի գործառույթը ներդրվել է 1996թ. համաձայն «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի: Կենտրոնական բանկում Ներքին աուդիտի գործառույթն իրականացվում է Ներքին Աուդիտորների Ինստիտուտի կողմից հրապարակված «Ներքին Աուդիտի մասնագիտական գործունեության միջազգային ստանդարտներին» համապատասխան:

Հանրային հատված

Հանրային հատվածի (պետական կառավարման մարմիններ, մարզպետարաններ, ՊՈԱԿ-ներ) Հանրային հատվածում Ներքին աուդիտի գործառույթի կարգավորման պատասխանատուն Ֆինանսների նախարարությունն է:

Կանոնակարգում. «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենք, ՀՀ ներքին աուդիտի ստանդարտներ և ֆինանսների նախարարության համապատասխան փաստաթղթեր:

Հանրային ընկերություններ

Հանրային ընկերությունները բաց բաժնետիրական ընկերություններն են, որոնք ցուցակված են ՀՀ ֆոնդային բորսայում (Nasdaq OMX): Բորսան ընդունել է Կորպորատիվ կառավարման կանոնագիրք («ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության N 1769-Ա որոշում), ինչպես այլ երկրների ֆոնդային բորսաներ: Կորպորատիվ կառավարման կանոններով խրախուսվում են ֆինանսական հաշվետվությունների արտաքին աուդիտը և ներքին աուդիտի գործառույթը՝ հանրային ընկերությունների համար:

Ֆինանսական հատված

Ֆինանսական շուկայի մասնակիցներից բանկերը (սկսած 2005թ.) և ապահովագրական ընկերությունները (սկսած 2007թ.) պարտավոր են ունենալ Ներքին Աուդիտի գործառույթ, ինչին հետևում է ՀՀ կենտրոնական բանկը իր վերահսկողական գործառույթի շրջանակներում:

Կանոնակարգում.  «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 2112-րդ և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածներ, «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» կանոնակարգ 4, «Ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները» կանոնակարգ 3/10:

Մասնավոր ընկերություններ

Մասնավոր ընկերությունները (ոչ հանրային ընկերություններ) կարելի է պայմանական բաժանել՝ միջազգային ընկերությունների և տեղական ընկերությունների: Հայաստանում ներկայացված միջազգային ընկերությունները, որպես կանոն, ունեն Ներքին աուդիտի գործառույթ մայր ընկերության կառուցվածքում, իսկ Հայաստանում դուստր ընկերության կամ մասնաճյուղի նշանակալիության պարագայում, նաև հայաստանյան ընկերությունում է ստեղծվում Ներքին աուդիտի ստորաբաժանում:

Տեղական ընկերություններում Ներքին աուդիտի գործառույթը ավելի քիչ է հանդիպում, սակայն կրում է բացարձակապես կամավոր բնույթ՝ պայմանավորված կորպորատիվ կառավարման լավագույն փորձին հետևելու ձգտմամբ:

IIA GlobalՀիմնադրում

IIA Global հիմնադրվել է 1941թ-ին, գլխամասը գտնվում է Ֆլորիդայում, ԱՄՆ

Աշխատանքներ 

  • մշակում է մասնագիտական Ստանդարտներ
  • հանդիսանում է գլոբալ որակավորման և սերտիֆիկացման հավաստագրերի տրամադրող
  • կազմակերպում և անց է կացնում ուսուցողական և մասնագիտական միջոցառումներ
  • իրականացնում է մասնագիտական հետազոտություններ և կրթական ծրագրեր

Capture

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

global perspectives