
5 քայլ դեպի որակավորում
Քայլ 1 – Որոշեք Ձեր համապատասխանությունը ծրագրի պահանջներին
CIA թեկնածուները պետք է բավարարեն կրթության և փորձառության որոշակի պահանջների: Համապատասխան բոլոր փաստաթղթերը պետք է հաստատվեն ՆԱԻ Գլոբալի որակավորման անձնակազմի կողմից:
Պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեով
Քայլ 2 – Պատրաստվեք քննությանը
Դուք ինքնուրույն եք որոշում, թե ինչպես պատրաստվել քննությանը: Մի շարք անկախ կազմակերպություններ առաջարկում են քննությունների նախապատրաստման ծրագրեր ու նյութեր:
ՆԱԻ-Հայաստանը նույնպես առաջարկում է քննություններին պատրաստվելու դասընթացներ:
Քայլ 3 – Գրանցվեք քննության համար
CIA քննության գրանցումն իրականացվում է CCMS առցանց համակարգով:
Քայլ 5 – Ստացեք սերտիֆիկատը
Քննությունը հաջողությամբ հանձնելուց և ծրագրի բոլոր պահանջներին բավարարելուց հետո Դուք կարող եք ստանալ հավաստագիրը: Անհրաժեշտ է մուտք գործել CCMS համակարգ և լրացնել հավաստագրի պատվիրման ձևաթերթը: Վերջինս Ձեզ կառաքվի ստանդարտ փոստային ծառայության միջոցով առանց որևէ լրավճարի:
ՆԱԻ կողմից տրվող որակավորումները ձեռք բերելու պատճառները շատ են: Ձեր անվանումից հետո գրվող երեք կամ չորս տառն այսուհետ կհանդիսանան զորեղ մի փաստարկ՝ հավաստող Ձեր մասնագիտական կարողությունն ու փորձը:
Սերտիֆիկացումը Ձեզ տալիս է
ՀԱՐԳԱՆՔ
օգնում է ձեռք բերել ոլորտի վարկունակությունն ու հարգանքը
ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ
ստեղծում է առաջխաղացման նոր հնարավորություններնքը
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ
հնարավորություն բարձրացնել Ձեր աշխատավարձը մինչև 40%-ով
ԳԻՏԵԼԻՔ և ԶԱՐԳԱՑՈՒՄ
կատարելագործում է աուդիտի Ձեր գիտելիքն ու հմտությունները և փաստում Ձեր անհատական զարգացման մեջ ներդնելու պատրաստակամության մասին
ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
վստահություն է ստեղծում Ձեր մասնագիտական գիտելիքի վերաբերյալ
“My certifications have brought results through my career development with
job and leadership opportunities. It is a crucial part of my professional
development.”
– Ara Kurazyan, CIA, CCSA, CFSA, CGAP, CRMA
Senior Auditor,
Deloitte, IIA–Armenia
[layerslider id=”12″]

Ադրինե Թումանյան, CIA
Շնորհավորում ենք ՆԱԻ-Հայաստանի անդամ Ադրինե Թումանյանին՝ CIA որակավորման քննությունները գերազանց արդյունքներով հանձնելու և 2016թ. Ուիլյամ Ս. Սմիթի մրցանակը ստանալու համար:
Ներկայացնում ենք Ադրինեի հետ հակիրճ հարցազրույցը:
– Ադրինե, Դուք ներառվել եք 2016թ.-ին լավագույն արդյունքներով քննությունները հանձնողների ցուցակում: Սա մեծ նվաճում է: Աշխարհում ամեն տարի մի քանի տասնյակ հազար դիմորդներ հանձնում են CIA քննություններ: Հուսանք, որ Ձեր փորձով կնպաստեք Հայաստանում մասնագիտության զարգացմանը և սերտիֆիկատի տարածմանը: Խնդրում ենք նաև կիսվել Ձեր փորձով ՆԱԻ անդամների հետ: Ինչու՞ որոշեցիք հանձնել CIA քննությունները:
Որոշումս պայմանավորված էր մասնագիտական փոփոխություններով: Աուդիտը ինձ համար ամբողջությամբ նոր ոլորտ էր և բավականին անծանոթ: Բացը լրացնելու համար որոշեցի CIA որակավորման համար նախապատրաստվել ինչն ինձ օգնեց թե նոր գիտելիքներ ձեռք բերել և թե ներքին աուդիտորի որակավորում ունենալ:
– Ի՞նչ հերթականությամբ եք հանձնել քննությունները, որքա՞ն ժամանակ է պահանջվել յուրաքանչյուր մասին նախապատրաստվելու համար:
Սկսել եմ 1-ին քննությունից, այնուհետև հանձնել եմ 2-րդը և 3-րդը: 1-ին և 2-րդ քննության համար նախատեսված տեսական նյութերը և թեստերը ներառում են 7 գլուխ: 1-ին քննության համար նախապատրաստվել եմ մոտ 1 ամիս՝ օրական տրամադրելով 2-3 ժամ: 2-րդ քննության համար նախատեսել էի 2-3 շաբաթ, քանի որ օրվա ընթացքում ավելի շատ ժամանակ էի հատկացնում ՝ մոտ 5 ժամ: 3-րդ քննությունն ավելի ծավալուն է, քանի որ ծածկում է թեմաների ավելի լայն շրջանակ, կազմում է 20 գլուխ: Այդ իսկ պատճառով 3-րդ քննության նախապատրաստվելը տևել է մոտ 1.5 ամիս՝ օրական հատկացնելով 2-3 ժամ: Ընդհանրապես, GLEIM-ի կողմից խորհուրդ է տրվում 1-ին և 2-րդ քննություններին տրամադրել 50-ական ժամ, իսկ 3-րդին՝ 110:
– Նախապատրաստվելիս ի՞նչ մոտեցում էիք որդեգրել՝ նախ տեսություն, հետո թեստեր, թե՞ այլ:
Նախապատրաստվելու ընթացքում յուրաքանչյուր թեմայի համար նախ ծանոթանում էի տեսությանը, այնուհետև թեստեր էի անում՝ տեսությունն ամրապնդելու համար: Իմ կարծիքով, ավելի լավ արդյունքների համար հարկավոր է համատեղել տեսությունն ու թեսթերը:
– Ժամանակի կառավարման ի՞նչ խորհուրդներ կտաք դիմորդներին:
Խորհուրդ կտամ պատրաստվելուն չափազանց շատ ժամանակ չհատկացնել, նախատեսել առավելագույնը 5-6 շաբաթ 1-ին և 2-րդ քնությունների համար, իսկ 3-րդի համար՝ 8-10 շաբաթ: Շատ կարևոր է պատրաստվել ամեն օր ժամանակ տրամադրելով, այլ ոչ թե կուտակել վերջին օրերին: Ինչպես նաև խորհուրդ եմ տալիս մոտավոր վերջնաժամկետ ֆիքսել Ձեզ համար: Քննությանն արժե գրանցվել այն դեպքում, երբ արդեն նյութի մեծ մասը վերանայել եք և քիչ թե շատ զգում եք, որ պատրաստ եք: Այսպես, եթե ընթացքում հասկանաք, որ Ձեզ լրացուցիչ ժամանակ է հարկավոր, խուճապի չեք մատնվի, սակայն ամեն դեպքում շատ հետաձգել հարկավոր չէ: