Ինչու՞ անդամակցել

 

Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստանն այսօր հանդիսանում է երկրում ներքին աուդիտի մասնագիտությունը ներկայացնող ամենաճանաչված և կայացած մասնագիտական կառույցներից մեկը: Անդամակցությունը ստեղծում է նոր հնարավորություններ մասնագիտական հետագա զարգացման և մասնագիտական կարգավիճակի բարձրացման համար: Ինստիտուտի անդամները կարող են օգտվել իրենց ընձեռնված մի շարք յուրահատուկ արտոնություններից, որոնք ներառում, բայց չեն սահմանափակվում հետևյալ հնարավորություններով.

Մասնակցել պարբերաբար կազմակերպվող Ինստիտուտի անդամների հանդիպումներին, որոնց ընթացքում տեղական և արտասահմանյան առաջատար կազմակերպությունների մասնագետները ներկայացնում են ներքին աուդիտի բնագավառում ձեռք բերված փորձն ու գիտելիքները:

Պարբերաբար ստանալ էլեկտրոնային տեղեկատվություն ներքին աուդիտի մասնագիտությանն առնչվող նորությունների, ժամանակակից մեթոդների ու մոտեցումների վերաբերյալ:

Օգտվել Ինստիտուտի գրադարանից, որը պարունակում է լավագույն արտասահմանյան հեղինակների և ինստիտուտների կողմից հրատարակված հարուստ մասնագիտական գրականություն, տեղեկատվական և մեթոդաբանական նյութեր ներքին աուդիտի, ռիսկերի, կորպորատիվ կառավարման, էթիկայի, հանրային աուդիտի վերաբերյալ, որոնք տեղադրված են «Միայն Ինստիտուտի անդամների համար» նախատեսված IIA Global և ՆԱԻ-Հայաստանի ինտերնետային կայքերի տիրույթներում:

Տեղեկացնում ենք, որ 2 տարվա անդամակցության վճարները չիրականացնելու դեպքում անդամակցությունը կկասեցվի: