Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստանը (ՆԱԻ-Հայաստան) հիմնադրվել է 2012թ որպես Հասարակական կազմակերպություն ռիսկերի կառավարումն ու ներքին աուդիտը ներկայացնող անհատների կողմից՝ խթանելու և զարգացնելու ներքին աուդիտի մասնագիտությունը Հայաստանում: Հիմնադրման օրվանից ինստիտուտը հանդիսանում է միջազգային մեծ համբավ և ճանաչում ունեցող Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Գլոբալի ներկայացուցիչը Հայաստանում:
2015թ սեպտեմբերից ՆԱԻ-Հայաստանը հանդիսանում է նաև Ներքին աուդիտորների ինստիտուտների եվրոպական կոնֆեդերացիայի (ECIIA) լիիրավ անդամ:
Առաքելություն
Խթանել “ներքին աուդիտ” մասնագիտության զարգացումը ՀՀ տարածքում
Իր առաքելության իրագործման շրջանակներում Ինստիտուտն առաջնորդվում է հետևյալ նպատակներով.
Խթանել և գովազդել ներքին աուդիտորների կողմից կազմակերպությանը տրամադրվող առավելությունները
Խորացնել ու զարգացնել Ինստիտուտի անդամների մասնագիտական ունակություններն ու գիտելիքները՝ ներկայացնելով ոլորտի լավագույն փորձը
Միասնական հարթակ ստեղծել տարբեր ոլորտների ներքին աուդիտորների շփման համար՝ փորձի և գիտելիքի փոխանակման նպատակով
Խթանել ՆԱԻ ստանդարտների տարածումը և կիրառումը
2015թ-ի նոյեմբերին տեղի ունեցավ ՆԱԻ-ՀԱՅԱՍՏԱՆ հերթական տարեկան հանդիպումը, որը մեկնարկեց կատարված աշխատանքների ամփոփմամբ և ժողովով:
2015թ. տարեկան հանդիպման մասին ավելին կարող եք կարդալ այստեղ:
ՆԱԻ-Հայաստան երկրորդ տարեկան հանդիպումը կայացավ 2014թ-ի նոյեմբերին, որի ընթացքում կլոր սեղանի շրջանակներում քննարկվեցին ներքին աուդիտի, ռիսկերի կառավարման արդի խնդիրներ: Հանդիպմանը մասնակցել է ՆԱԻ-Հայաստանի 60 անդամ:
Հանդիպման մասին ավելին կարող եք կարդալ այստեղ:
2014թ-ին կայացավ ՆԱԻ-ՀԱՅԱՍՏԱՆ Միջազգային կոնֆերանսը, որի խոսնակների շարքում էին մասնագետներ եվրոպական երկրներից: Կոնֆերանսի մասնակիցների քանակը գերազանցեց 180:
Կոնֆերանսի մասին ավելին կարող եք կարդալ այստեղ:
Անդամներն ըստ կազմակերպությունների

Անդամակցության վիճակագրություն
