Կայացել է ՆԱԻ-Հայաստանի հերթական կոնֆերանսը և անդամների ժողովը

Նոյեմբերի 23-24-ին Աղվերանում տեղի ունեցավ Հայաստանի Ներքին աուդիտորների ինստիտուտի տարեկան կոնֆերանսը և անդամների ժողովը: Կոնֆերանսն իր հարկի տակ էր միավորել տարբեր ոլորտների ներքին աուդիտորների: Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին  տեխնոլոգիական զարգացման և կիբերանվտագության խնդիրները, ինչպես նաև հանրային հատվածի ներքին աուդիտի վերջին զարգացումները՝ պանելային քննարկումների ֆորմատով: Ինստիտուտի անդամների ժողովը լսեց խորհրդի հաշվետվությունը և ընտրեց խորհրդի նոր կազմը գալիք երկու տարվա համար: Կոնֆերանսի և ժողովի ոսկե գործընկերն էր Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Կոնֆերանսին ողջույնի խոսքով հանդես եկավ ՆԱԻ-Հայաստանի նախագահ Արա Չալաբյանը, այնուհետև ՆԱԻ-Հայաստանի խորհրդի անդամ Կոմիտաս Ստեփանյանը ներկայացրեց աշխարհում կիբերանվտանգության զարգացումները:

Կոնֆերանսի առաջին քննարկումը նվիրված էր Կարգավորող մարմնի դերին ու հնարավորություններին տեխնոլոգիական զարգացման համատեքստում: Քննարկումը վարում էր Կոմիտաս Ստեփանյանը, մասնակիցներն էին ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, ԱյԴի բանկի վարչության նախագահ և Բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանը, ով նախկինում զբաղեցնում էր ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետի պաշտոնը, ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Գարեգին Գևորգյանը, Ամերիաբանկի ՏՏ ծառայության ղեկավար Շավարշ Ոսկանյանը և Մոբիդրամ ընկերության տնօրեն Կիմ Ավանեսյանը: Մասնակիցները քննարկեցին տեխնոլոգիական զարգացումների մարտահրավերները, կիբերանվտանգության կարևորությունը, ֆինանսական համակարգի կայունության վրա ազդեցությունը և այլ հարցեր:

Երկրորդ քննարկումը վերաբերում էր վճարահաշվարկային համակարգերին և կիբերանվտանգությանը, որը ևս վարում էր Կոմիտաս Ստեփանյանը, մասնակիցներն էին Գրանթ Թորնթոն ընկերության բիզնես ռիսկերի ծառայության ղեկավար Վլադիսլավ Մուրադյանը, Արմենիան Քարդ ընկերության գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյանը, Ամերիաբանկի ՏՏ ծառայության ղեկավար Շավարշ Ոսկանյանը, ԱյԴի բանկի տեղեկատվական անվտանգության գլխավոր պատասխանատու Արմեն Կիրակոսյանը: Քննարկման հարցերից էին մոբայլ տեխնոլոգիաների զարգացումները, կիբերանվտանգության խնդիրները, ներքին աուդիտի դերը կիբերանվտանգության մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին: Բանախոսները կիսվեցին իրենց փորձով, պատասխանեցին կոնֆերանսի մասնակիցների հարցերին:

Երրորդ քննարկումը նվիրված էր ներքին աուդիտի զարգացումներին հանրային հատվածում: Քննարկումը վարում էր Արա Չալաբյանը, մասնակցում էին Գրանթ Թորնթոն ընկերության բիզնես ռիսկերի ծառայության ղեկավար Վլադիսլավ Մուրադյանը, Քեյ-Փի-Էմ-Ջի Հայաստան ընկերության խորհրդատվական ծառայությունների ղեկավար Զարուհի Ֆուրունջյանը, Բի-Դի-Օ Հայաստան ընկերության խորհրդի նախագահ Մանվել Ղազարյանը, Էյ-Էն Աուդիտ ընկերության տնօրեն Արթուր Հարությունյանը, Ասատրյանս ընկերության կառավարող գործընկեր Ալբերտ Ասատրյանը:

Քննարկումը ծավալվեց Կառավարության գրության շուրջ, որով պետական կառույցներին առաջարկվում է 2020թ-ից ամբողջությամբ պատվիրակել ներքին աուդիտի գործառույթը: Մասնակիցները քննարկեցին ակնկալվող փոփոխությունների ընձեռած հնարավորությունները և ռիսկերը: Քննարկման մասնակիցների համար անակնկալ է եղել Կառավարության մտադրությունը, ինչը նրանց հետ չի քննարկվել: Բացի այդ, քննարկման մասնակից միջազգային աուդիտորական ցանցերի անդամ ընկերությունների  ներկայացուցիչները դժվարացան նշել երկրներ, որտեղ նման փորձ կիրառվել է: Ընկերություններն ամբողջ հանրային հատվածի ներքին աուդիտի պատվիրակման կարողություններ դեռևս չունեն, իսկ կարողությունների զարգացման համար առկա ժամանակը սուղ է: Քննարկումից պարզ դարձավ, որ ներքին և արտաքին աուդիտի գործառույթների նրբություններն ու տարբերությունները ամբողջությամբ հաշվի չեն առնվել գործընթացը նախաձեռնելիս:

ՆԱԻ-Հայաստանը պատրաստ է մասնակցել կառավարության և ոլորտի շահագրգիռ մասնակիցների հետ մասնագիտական քննարկումներին, եթե նման նախաձեռնություն լինի:

ՆԱԻ-Հայաստանի տարեկան կոնֆերանս և ժողով

2019 թվականի նոյեմբերի 23-24-ին Բեսթ Վեստթերն Աղվերան Հոթելում տեղի կունենա ՆԱԻ-Հայաստանի կոնֆերանսն ու ժողովը: Կոնֆերանսն ունի տեխնոլոգիական ուղղվածություն, բայց քննարկվելու են նաև այլ արդի թեմաներ: ՆԱԻ-Հայաստանի անդամների մասնակցության արժեքն է 25,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է տրանսֆերը Երևան-Աղվերան-Երևան, գիշերակացը  և նոյեմբերի 23-ին կայանալիք պաշտոնական ընթրիքը: Մասնակցությունը միայն նոյեմբերի 23-ի և նոյեմբերի 24-ի միջոցառումներին առանց գիշերակացի և պաշտոնական ընթրիքի անդամների համար անվճար է: Մասնակցելու դեպքում խնդրում ենք լրացնել հետևյալ հարցաշարը  մինչև սույն թվականի նոյեմբերի 19:

Կոնֆերանսի մասնակցությունը ոչ անդամների համար կազմում է 25,000 ՀՀ դրամ, գինը չի ներառում գիշերակացը:

ՆԱԻ-Հայաստանի անդամին ուղեկցող 1 չափահասի համար անհրաժեշտ է վճարել Բեսթ Վեսթերն Աղվերան Հոթելում լրացուցիչ 20,000 ՀՀ դրամ (գինը ներառում է գիշերակացը, նախաճաշը, ճաշը և պաշտոնական ընթրիքը): 6-12 տարեկան երեխաների համար՝ 12,000 ՀՀ դրամ, իսկ մինչև 6 տարեկան 1 երեխան՝ անվճար: Հաշվի առնելով սենյակների սահմանափակ քանակը, խնդրում ենք հարցաշարին պատասխանել հնարավորինս շուտ:

Տեղափոխումը Երևան-Աղվերան տեղի կունենա նոյեմբերի 23-ին Վազգեն Սարգսյան 6 հասցեից ժամը 08:15:

Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ ՆԱԻ-Հայաստանի 4-րդ միջազգային կոնֆերանսը

2019 թվականի հոկտեմբերի 11-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ՆԱԻ-Հայաստանի 4-րդ միջազգային կոնֆերանսը՝ “Risk Landscape Today” խորագրով:

Կոնֆերանսի բանախոսների շարքից էին Նյու Յորքի Metropolitan Transportation Authority-ի գլխավոր աուդիտոր և ՆԱԻ Գլոբալի խորհրդի անդամ Մայքլ Ֆուչիլին, Եվրոպական Կենտրոնական բանկի նախկին գլխավոր աուդիտոր Կլաուս Գրեսենբաուերը, ով մասնակցել էր նաև 2018 թվականի  «Growing with Your Business” կոնֆերանսին, ՆԱԻ-Իսրայելի փոխնախագահ Դորոն Ռոզենբլումը և ՆԱԻ Հայաստանի խորհրդի անդամ  և ARC Document Solutions կազմակերպության գլխավոր աուդիտոր Մարինե Ղուշչյանը: Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են ներքին աուդիտի ներկա մարտահրավերները, կիբերանվտանգության և խարդախության հիմնախնդիրները: Կոնֆերանսին նաև ելույթով հանդես է եկել ՆԱԻ-Հայաստանի նախագահ Արա Չալաբյանը, ով ներկայացրեց «Ներքին աուդիտի մարտահրավերները հանրային հատվածում» նյութը, որի շուրջ տեղի ունեցավ պանելային քննարկում: Քննարկմանը մասնակցեցին Մայքլ Ֆուչիլին, ՀՀ նախկին ֆինանսների նախարարներ Վարդան Արամյանը և Վաչե Գաբրիելյանը և Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Արման Վաթյանը, ովքեր իրենց տեսակետները հայտնեցին հանրային հատվածի ներքին աուդիտի հիմնախնդիրների վերաբերյալ: Բանախոսները պատասխանեցին նաև մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Քննարկմանը նաև ներկա են գտնվել Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները: Կոնֆերանսից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն, որի ընթացքում մասնակիցները ժամանակ ունեցան շփվելու բանախոսների և միմյանց հետ:

Կոնֆերանսին մասնակցել են ավելի քան 120 մասնակից:

Training “Managing Risk in Today’s Business World”

MICHAEL FUCILLI

Auditor General

Metropolitan Transportation Authority

Michael J. Fucilli CIA, QIAL, CRMA, CGAP, CFE, is the CAE for a large Public Sector company with Revenues in excess of $15 billion. Mike has 38 years of internal auditing experience that includes Financial Services, Public Sector, Inventory Management, Technology & SOX Reporting. Mike has an audit staff of 85 professionals and is on the IIAs’ Internal Audit Foundation Board of Directors and the IIA Executive Committee. Mike is a passionate and energetic speaker, receiving very high ratings by participants. Mike spoke at the last four IIA International Conferences in Sydney, London, Vancouver and NYC. Mike is also an Adjunct Professor for Pace University where he teaches the IIA Learning System for the Certified Internal Auditor Exam.

Overview

Failure of risk management is a legacy of the current global economic crisis. Boards didn’t exercise appropriate oversight and Management took extraordinary risks for short term results.  Regulatory and legislative initiatives mandate greater risk management oversight by Boards.Continue reading

Lower Risks Overhead and Raise Your Skill Level

For a limited time, 1‒31 July 2019, The IIA is waiving the application fee (up to a $230 value) for the CRMA credential.
Certification in Risk Management Assurance® (CRMA®)
If your goal is to become a trusted advisor to the audit committee and executive management in the critical areas of risk assurance, governance processes, or quality assurance, the CRMA credential is for you.
Earning a certification is the best way to articulate your expertise in a specialized area without saying a word. Plan now to begin your application for this distinctive certification and save up $230 on the application. Apply 1–31 July to qualify.

Exclusive Offers

 

SAVE 25%

CRMA Exam Study Guide Bundle

Prepare to pass the CRMA exam with this specially priced bundle.

Use promo code CRMA2019.

 

 

 

 

 

 

Risk Book Bundle

These new releases provide the latest risk assessment and management tools.

 

 

 

 

 

UPDATED RELEASE

The Speed of Risk: Lessons Learned on the Audit Trail, 2nd Edition

In this thoughtfully revisited version, the reader gets to take a second look at a first-hand account of how experience can drive us from hindsight to insight to foresight.

 

 

 

 

GLOBAL ONDEMAND TRAINING

Sharpen skills through training and certificates:

Assessing Fraud Risks

Auditing IT Governance

Governance and Risk Essentials (4 courses)

Պանելային քննարկում. աուդիտի կոմիտեի դերը կորպորատիվ կառավարման մեջ

2019 թվականի հունիսի 10-ին տեղի ունեցավ կորպորատիվ կառավարման և աուդիտի կոմիտեի դերի վերաբերյալ պանելային քննարկում: Քննարկման բանախոսներն էին ՆԱԻ-Հայաստանի նախագահ Արա Չալաբյանը, Արժույթի Միջազգային Հիմնադրամի Safeguards assessments խմբի անդամ,  Ֆինանսական դեպարտամենտի փորձագետ Էլի Շամունը և Տնօրենների Հայկական Ինստիտուտի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը: Հանդիպմանը բանախոսները կիսվեցին իրենց փորձով, մասնակիցների հետ քննարկեցին ներքին աուդիտի և կորպորատիվ կառավարման ոլորտների մի շարք խնդիրներ, մասնավորապես աուդիտի կոմիտեի դերը և նշանակությունը արդյունավետ կորպորատիվ կառավարման համակարգում: Քննարկման ընթացքում բանախոսները ներկայացրեցին ոլորտի մարտահրավերները և պատասխանեցին մասնակիցների հուզող հարցերին:

Ներքին աուդիտի իրազեկման ամիսը ՎՏԲ-Հայաստան Բանկում

2019 թվականի մայիսի 29-ին ՎՏԲ-Հայաստան բանկում ներքին աուդիտի դեպարտամենտի տնօրեն և ՆԱԻ-Հայաստանի խորհրդի անդամ Ինեսսա Ավեդիկյանի և իր թիմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ներքին աուդիտի իրազեկմանը նվիրված միջոցառում: Որպես բանախոսներ հանդես են եկել ՆԱԻ-Հայաստանի նախագահ և Կենտրոնական բանկի գլխավոր աուդիտոր Արա Չալաբյանը և Վեոն-Արմենիայի ներքին աուդիտի տնօրեն և 2013-2015 թթ. ՆԱի-Հայաստանի խորհրդի անդամ Հայկ Քարամյանը: Արա Չալաբյանը ներկայացրել է ՆԱԻ-Հայաստանի պատմությունը, այնուհետև անդրադարձել է իր հոդվածներին՝ Արդյոք ղեկավարը միշտ ճի՞շտ է, Մշակութային կաղապարներ. ղեկավարի վախերը և «Հասարակ մահկանացուի» արդարացումները: Իսկ Հայկ Քարամյանը ներկայացրել է ներքին աուդիտի դերն ու փորձը Վեոն-Արմենիա ընկերությունում: Միջոցառմանը ներկա էին բանկի ղեկավարության և ստորաբաժանումների ներկայացուցիչները:

ECIIA 2019 Conference

ECIIA-ի (European Confederation of Institutes of Internal Auditing) տարեկան կոնֆերանսը այս տարի տեղի կունենա Լյուքսեմբուրգում սեպտեմբերի 18-ից 20-ը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: