ՆԱԻ-Հայաստանի տարեկան կոնֆերանս

Սույն թվականի նոյեմբերի 12ին Աղվերանում տեղի ունեցավ Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի տարեկան կոնֆերանսը, որի գլխավոր հովանավորն էր Ակբա բանկը:

Կոնֆերանսին քննարկվել են այնպիսի արդի թեմաներ ինչպիսիք են կիբերանվտանգությունն ու համապատասխանությունը, բանկային գործն ու տեխնոլոգիաները, տաղանդների ներգրավումը և էթիկայի հիմունքները աուդիտորների համար: Կոնֆերանսին նաև քննարկվել է ներքին աուդիտի որակի հավաստիացման ու բարելավման ծրագիրը, որի ընթացքում քննարկման մասնակիցները կիսվել են իրենց փորձով և տեսակետներով:

Շնորհակալություն ենք հայտնում կոնֆերանսի բոլոր մասնակիցներին և բանախոսներին՝ Ջորդան Կարաբինովին, Մարիամ Համբարձումյանին, Օլգա Սեմյոնովային, Արա Չալաբյանին, Սերինե Ֆլջյանին և Մկրտիչ Լոռեցյանին իրենց փորձով կիսվելու և թեմաները ներկայացնելու համար:

Ռիսկերի գնահատում դասընթաց

Ապրիլի 15-ին տեղի է ունեցել քննարկում ՆԱԻ-Հայաստանի Խորհրդի անդամ Մարինե Ղուշչյանի մասնակցությամբ: Քննարկումը կրում էր ինտերակտիվ բնույթ, բանախոսն ու մասնակիցները կիսվում էին իրենց փորձով:  Քննարկման հիմնական թեմաներն էին տարեկան ռիսկերի գնահատման գործընթացը, ներառյալ՝ ռիսկերի գնահատման նպատակները, մեթոդները, ռիսկերի քարտեզները, ինչպես նաև աուդիտի ռիսկերի գնահատումը, ներառյալ՝ ռիսկերի և հսկողությունների մատրիցաներ, խարդախության ռիսկի գնահատում: 

Կլոր-սեղան քննարկում Կլաուս Գրեսենբաուերի հետ

Մարտի 17-ին Ibis հյուրանոցում տեղի ունեցավ Եվրոպական Կենտրոնական բանկի ներքին աուդիտի նախկին տնօրեն Կլաուս Գրեսենբաուերի մասնակցությամբ կլոր սեղան քննարկում: Քննարկման հիմնական թեմաներն ընտրվել էին հիմնվելով անդամների հարցման արդյունքների վրա: Դրանք էին.
– Թվային տրանսֆորմացիա, աուդիտների իրականացում թվային դարաշրջանում
– Ռիսկերի կառավարում
– Ժամանակակից աուդիտորին անհրաժեշտ հմտություններ
– Հաղորդակցման հմտություններ, ինչպես հաղորդակցել աուդիտի հաշվտվությունը շահառուներին

Քննարկումը կրում էր ինտերակտիվ բնույթ։ Բանախոսն անդրադարձավ ներքին աուդիտի արդի մարտահրավերներին, պատասխանեց անդամներին հուզող հարցերին։

Կլաուս Գրեսենբաուերի կենսագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

ՆԱԻ-Հայաստանի կոնֆերանս և տարեկան ժողով 2021

Սույն թվականի հոկտեմբերի 30-ին և 31-ին տեղի կունենա Հայաստանի Ներքին աուդիտորների ինստիտուտի կոնֆերանսը և Տարեկան ժողովը:
Կոնֆերանսին կհաջորդի պաշտոնական ընթրիքը, որի ընթացքում Ինստիտուտի անդամները հնարավորություն կունենան ծանոթանալ և հաղորդակցվել միմյանց հետ:
Միջոցառումները տեղի կունենան Best Resort Aghveran հյուրանոցում:

Տարեկան ժողով
Տարեկան ժողովի մասնակցությունը ՆԱԻ-Հայաստանի անդամների համար անվճար է: Միայն Տարեկան ժողովին մասնակցության ցանկություն հայտնած անդամներին ՆԱԻ-Հայաստանը կապահովի անվճար տրանսպորտով: Տարեկան ժողովին հնարավոր է մասնակցել նաև առցանց եղանակով: Տարեկան ժողովի ընթացքում նաև տեղի կունենան ՆԱԻ-Հայաստանի խորհրդի ընտրություններ:

Կոնֆերանս
Կոնֆերանսի բանախոսների շարքում են ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը և Վախթանգ Աբրահամյանը, MAS աուդիտի ծառայությունների գլխավոր խորհրդատու Մայքլ Ֆուչիլին և այլ բանախոսներ: Հայտնում ենք, որ ԵԿԲ նախկին գլխավոր աուդիտոր Կլաուս Գրեսենբաուերը COVID-19 համավարակի սահմանափակումներով  պայմանավորված չի կարողանա մասնակցել միջոցառմանը: Կոնֆերանսի օրակարգը կարող եք տեսնել հետևյալ հղումով:
Անդամների համար կոնֆերանսի մասնակցության արժեքը կազմում է 25,000 ՀՀ դրամ:
Ոչ անդամների համար կոնֆերանսի մասնակցության արժեքը կազմում է 34,000 ՀՀ դրամ:
Մասնակցության դեպքում խնդրում ենք լրացնել հետևյալ հարցաշարը մինչև հոկտեմբերի 22-ը:

Հոկտեմբերի 31-ին կազմակերպվելու են թիմային խաղեր (team building) Armenian Game Changers-ի կողմից, որոնք թույլ կտան անդամներին ավելի լավ ծանոթանալ միմյանց հետ: Խաղերը տևելու են 3 ժամ: Խաղերի ֆորմատը և իրականացումը կախված է մասնակիցների քանակից: Խնդրում ենք հարցաշարում ուշադրություն դարձնել թիմային խաղերին նվիրված հարցին:

ՆԱԻ-Հայաստանի անդամին ուղեկցող 1 չափահասի համար անհրաժեշտ է վճարել Բեսթ Վեսթերն Աղվերան Հոթելում լրացուցիչ 20,000 ՀՀ դրամ (գինը ներառում է գիշերակացը, նախաճաշը, ճաշը և պաշտոնական ընթրիքը): 0-6 տարեկան երեխաների կացությունն անվճար է, 6-12 տարեկան երեխաներինը՝ 10,000 ՀՀ դրամ (գինը ներառում է գիշերակացը, նախաճաշը, ճաշը և պաշտոնական ընթրիքը):

Հարգանքով՝
ՆԱԻ-Հայաստան

ՆԱԻ-Ռուսաստանը կազմակերպում է կոնֆերանս

Սույն թվականի մայիսի 25-26-ին Մոսկվայում, ինչպես նաև առցանց եղանակով տեղի կունենա ՆԱԻ-Ռուսաստանի ազգային կոնֆերանսը: ՆԱԻ-Հայաստանի անդամներին կտրամադրվի 10% զեղչ: Մասնակիցները հնարավորություն կունենան լսել Ռուսաստանի ներքին աուդիտի ոլորտում առաջատար մասնագետներին, հղել իրենց հարցերն ու կիսվել փորձով: Մանրամասներին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով:

2021 International Conference: A Singapore Virtual Experience

The IIA’s 2021 International Conference will be held 14–18 June 2021 completely online. Themed “Scaling New Heights” sets the stage to share new and forward-looking information and leading practices in the pursuit of excellence in internal audit.

The 2021 International Conference will bring together experts from across the globe to address the issues impacting the internal audit profession, provide networking opportunities with fellow internal auditors from 100+ countries, facilitate idea sharing and the opportunity to earn up to 18 CPE credits. Simultaneous translation in 16 languages will also be available.

Take advantage of this opportunity to stream from anywhere, earn up to 18 CPEs at a drastically reduced rate until 16 April, and enjoy multiple options to participate in the new 5 day format. For more information please follow the link.

ՆԱԻ-Լատվիան կազմակերպում է CIA PART 2 դասընթաց

ՆԱԻ-Լատվիան կազմակերպում է CIA PART 2 – Practice of Internal Auditing դասընթաց: Դասընթացը վարելու է ՆԱԻ-Հայաստանի նախագահ Արա Չալաբյանը: Դասընթացը տեղի է ունենալու առցանց եղանակով ապրիլի 12-16-ը և մասնակիցներին տրամադրվելու է 16 CPE: Դասընթացը տեղի է ունենալու անգլերեն լեզվով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: ՆԱԻ-Հայաստանի անդամների համար գործելու է ՆԱԻ-Լատվիայի անդամների գինը: Ցանկացողները կարող են կապվել ՆԱԻ-Հայաստանի հետ  010592580 հեռախոսահամարով:

CIA Challenge exam 2020

Ներքին աուդիտորների ինստիտուտն առաջարկում է ACCA անդամներին ստանալ CIA որակավորում ավելի պարզեցված եղանակով՝ հանձնելով CIA Challenge Exam: Նման փորձ արդեն իրականացվել է 2015 և 2018 թվականներին:

Քննության արժեքն է $1195 անդամների համար և $1545՝ ոչ անդամների համար:

Մանրամասների համար կարող եք անցնել հետևյալ հղումով:

Ներքին աուդիտորների ինստիտուտը առաջարկում է առցանց թեստավորում CIA և CRMA որակավորման քննությունների համար

Ներքին աուդիտորների ինստիտուտը սկսել է իրականացնել առցանց թեստավորում CIA որակավորման 3 փուլերի և CRMA որակավորման քննությունները անցկացնելու նպատակով: CIA Challenge Exam նույնպես հնարավոր է հանձնել առցանց եղանակով:

Նոր դիմորդները և արդեն իսկ քննությունների համար գրանցված անձինք կարող են այժմ գրանցվել առցանց քննությունների համար:

Հաշվի առնելով կորոնավիրուսային վարակի արագ տարածումը թեստավորման կենտրոնների մեծամասնությունը այժմ փակ է: ՆԱԻ-ն հասկանում է, որ համաճարակի ժամանակ անորոշությունները շատերին ստիպում են վերակազմակերպել իրենց աշխատանքը: Ներքին աուդիտի մասնագետները բացառություն չեն, քանի որ նրանք այս դժվար ժամանակաշրջանում տրամադրում են հավաստիացում և ռիսկերի կառավարման ու արդյունավետ կորպորատիվ կառավարման գնահատական:

1974 թվականից ի վեր CIA որակավորում ստացել են ավելի քան 165,000 մասնագետ: CIA որակավորում ստանալու նպատակով դիմորդները պետք է բավարարեն կրթական և աշխատանքային փորձի պահանջներին, ինչպես նաև հաջողությամբ հանձնեն որակավորման քննության բոլոր 3 փուլերը:

CRMA որակավորում կարող են հանձնել այն մասնագետները, ովքեր ռիսկերի կառավարման արդյունավետության վերաբերյալ խորհրդատվություն և հավաստիացում են տրամադրում աուդիտի կոմիտեին և գործադիր ղեկավարությանը:

Ավելին իմանալու համար` խնդրում ենք այցելել հետևյալ հղումով: