ՆԱԻ-Հայաստանի կոնֆերանս և տարեկան ժողով 2021

Սույն թվականի հոկտեմբերի 30-ին և 31-ին տեղի կունենա Հայաստանի Ներքին աուդիտորների ինստիտուտի կոնֆերանսը և Տարեկան ժողովը:
Կոնֆերանսին կհաջորդի պաշտոնական ընթրիքը, որի ընթացքում Ինստիտուտի անդամները հնարավորություն կունենան ծանոթանալ և հաղորդակցվել միմյանց հետ:
Միջոցառումները տեղի կունենան Best Resort Aghveran հյուրանոցում:

Տարեկան ժողով
Տարեկան ժողովի մասնակցությունը ՆԱԻ-Հայաստանի անդամների համար անվճար է: Միայն Տարեկան ժողովին մասնակցության ցանկություն հայտնած անդամներին ՆԱԻ-Հայաստանը կապահովի անվճար տրանսպորտով: Տարեկան ժողովին հնարավոր է մասնակցել նաև առցանց եղանակով: Տարեկան ժողովի ընթացքում նաև տեղի կունենան ՆԱԻ-Հայաստանի խորհրդի ընտրություններ:

Կոնֆերանս
Կոնֆերանսի բանախոսների շարքում են ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը և Վախթանգ Աբրահամյանը, MAS աուդիտի ծառայությունների գլխավոր խորհրդատու Մայքլ Ֆուչիլին և այլ բանախոսներ: Հայտնում ենք, որ ԵԿԲ նախկին գլխավոր աուդիտոր Կլաուս Գրեսենբաուերը COVID-19 համավարակի սահմանափակումներով  պայմանավորված չի կարողանա մասնակցել միջոցառմանը: Կոնֆերանսի օրակարգը կարող եք տեսնել հետևյալ հղումով:
Անդամների համար կոնֆերանսի մասնակցության արժեքը կազմում է 25,000 ՀՀ դրամ:
Ոչ անդամների համար կոնֆերանսի մասնակցության արժեքը կազմում է 34,000 ՀՀ դրամ:
Մասնակցության դեպքում խնդրում ենք լրացնել հետևյալ հարցաշարը մինչև հոկտեմբերի 22-ը:

Հոկտեմբերի 31-ին կազմակերպվելու են թիմային խաղեր (team building) Armenian Game Changers-ի կողմից, որոնք թույլ կտան անդամներին ավելի լավ ծանոթանալ միմյանց հետ: Խաղերը տևելու են 3 ժամ: Խաղերի ֆորմատը և իրականացումը կախված է մասնակիցների քանակից: Խնդրում ենք հարցաշարում ուշադրություն դարձնել թիմային խաղերին նվիրված հարցին:

ՆԱԻ-Հայաստանի անդամին ուղեկցող 1 չափահասի համար անհրաժեշտ է վճարել Բեսթ Վեսթերն Աղվերան Հոթելում լրացուցիչ 20,000 ՀՀ դրամ (գինը ներառում է գիշերակացը, նախաճաշը, ճաշը և պաշտոնական ընթրիքը): 0-6 տարեկան երեխաների կացությունն անվճար է, 6-12 տարեկան երեխաներինը՝ 10,000 ՀՀ դրամ (գինը ներառում է գիշերակացը, նախաճաշը, ճաշը և պաշտոնական ընթրիքը):

Հարգանքով՝
ՆԱԻ-Հայաստան

Leave a Reply