Կոնֆերանսի և տարեկան ժողովի հետաձգման վերաբերյալ

Covid-19 համավարակով պայմանավորված երկրում իրավիճակը բավականին ծանր է: Ինչպես տեղյակ եք շատացել են մահացության դեպքերը ինչպես տարեցների, այնպես էլ երիտասարդների շրջանում: Մեր անդամների առողջության և անվտանգության հարցը առաջնային դասելով ՆԱԻ-Հայաստանի Խորհրդի կողմից որոշում է կայացվել կոնֆերանսը և տարեկան ժողովը տեղափոխել մինչև իրավիճակի կայունացումը:
Այն անդամները, ովքեր արդեն վճարում են կատարել, խնդրում ենք պատասխան նամակով ներկայացնել հաշվեհամարը, շահառուի անուն, ազգանունը և բանկը, որին փոխհատուցում կկատարվի:
Հայցում ենք բոլորի ըմբռնումը և հույս ունենք իրավիճակի շուտափույթ լավացմանը:

Առողջ եղեք և հոգ տարեք Ձեր մտերիմների մասին:

Leave a Reply