ՆԱԻ-Լատվիան կազմակերպում է CIA PART 2 դասընթաց

ՆԱԻ-Լատվիան կազմակերպում է CIA PART 2 – Practice of Internal Auditing դասընթաց: Դասընթացը վարելու է ՆԱԻ-Հայաստանի նախագահ Արա Չալաբյանը: Դասընթացը տեղի է ունենալու առցանց եղանակով ապրիլի 12-16-ը և մասնակիցներին տրամադրվելու է 16 CPE: Դասընթացը տեղի է ունենալու անգլերեն լեզվով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: ՆԱԻ-Հայաստանի անդամների համար գործելու է ՆԱԻ-Լատվիայի անդամների գինը: Ցանկացողները կարող են կապվել ՆԱԻ-Հայաստանի հետ  010592580 հեռախոսահամարով:

CIA Challenge exam 2020

Ներքին աուդիտորների ինստիտուտն առաջարկում է ACCA անդամներին ստանալ CIA որակավորում ավելի պարզեցված եղանակով՝ հանձնելով CIA Challenge Exam: Նման փորձ արդեն իրականացվել է 2015 և 2018 թվականներին:

Քննության արժեքն է $1195 անդամների համար և $1545՝ ոչ անդամների համար:

Մանրամասների համար կարող եք անցնել հետևյալ հղումով:

Ներքին աուդիտորների ինստիտուտը առաջարկում է առցանց թեստավորում CIA և CRMA որակավորման քննությունների համար

Ներքին աուդիտորների ինստիտուտը սկսել է իրականացնել առցանց թեստավորում CIA որակավորման 3 փուլերի և CRMA որակավորման քննությունները անցկացնելու նպատակով: CIA Challenge Exam նույնպես հնարավոր է հանձնել առցանց եղանակով:

Նոր դիմորդները և արդեն իսկ քննությունների համար գրանցված անձինք կարող են այժմ գրանցվել առցանց քննությունների համար:

Հաշվի առնելով կորոնավիրուսային վարակի արագ տարածումը թեստավորման կենտրոնների մեծամասնությունը այժմ փակ է: ՆԱԻ-ն հասկանում է, որ համաճարակի ժամանակ անորոշությունները շատերին ստիպում են վերակազմակերպել իրենց աշխատանքը: Ներքին աուդիտի մասնագետները բացառություն չեն, քանի որ նրանք այս դժվար ժամանակաշրջանում տրամադրում են հավաստիացում և ռիսկերի կառավարման ու արդյունավետ կորպորատիվ կառավարման գնահատական:

1974 թվականից ի վեր CIA որակավորում ստացել են ավելի քան 165,000 մասնագետ: CIA որակավորում ստանալու նպատակով դիմորդները պետք է բավարարեն կրթական և աշխատանքային փորձի պահանջներին, ինչպես նաև հաջողությամբ հանձնեն որակավորման քննության բոլոր 3 փուլերը:

CRMA որակավորում կարող են հանձնել այն մասնագետները, ովքեր ռիսկերի կառավարման արդյունավետության վերաբերյալ խորհրդատվություն և հավաստիացում են տրամադրում աուդիտի կոմիտեին և գործադիր ղեկավարությանը:

Ավելին իմանալու համար` խնդրում ենք այցելել հետևյալ հղումով:

ՆԱԻ-Հայաստանը կազմակերպում է առցանց սեմինարներ

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը Հայաստանում, ՆԱԻ-Հայաստանը կազմակերպում է առցանց սեմինարներ, որպեսզի ապահովի իր անդամների շարունակական զարգացումը աուդիտի ոլորտում: Վերջին երեք շաբաթների ընթացքում յուրաքանչյուր հինգշաբթի ոլորտի մասնագետները ներկայացնում են իրենց փորձն ու կարծիքը ստեղծված իրավիճակում աշխատանքները պատշաճ կատարելու վերաբերյալ:

Առցանց սեմինարների բանախոսներից էին Ալեքսեյ Ռուսանովը՝ PWC-Հայաստանի գործադիր տնօրենը, Մայքլ Ֆուչիլին՝ Նյու Յորքի Metropolitan Transportation Authority-ի նախկին գլխավոր աուդիտորը և Մարինե Ղուշչյանը՝ ՆԱԻ-Հայաստանի խորհրդի անդամ և ARC Document Solutions-ի գլխավոր աուդիտորը: Ալեքսեյ Ռուսանովը ներկայացրել է ներքին աուդիտի զարգացումների գծով իր ընկերության փորձը: Մայքլ Ֆուչիլին ներկայացրել է ներքին աուդիտի ստորաբաժումների գործառույթները ճգնաժամերի ընթացքում, իսկ Մարինե Ղուշչյանը ներակայցրել է իր փորձը հեռահառ աուդիտների ոլորտում: Բանախոսները պատասխանել են մասնակցիների հարցերին:

Ապրիլի 23-ին առցանց սեմինարին որպես բանախոս հանդես կգա Դորոն Ռոզենբլումը՝ ՆԱԻ-Իսրայելի փոխնախագահը, ով կներակայացնի ռիսկերի կառավարումը COVID-19-ի ժամանակներում:

Քննարկում հանրային հատվածի ներքին աուդիտի արտապատվիրակման գործընթացի վերաբերյալ

Սույն թվականի մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը կազմակերպել էր հանրային հատվածի ներքին աուդիտի զարգացումների վերաբերյալ աշխատանքային քննարկում, որը տևել է 3 ժամ: Քննարկամը ներկա են գտնվել ԱԺ պատգամավորներ, Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի ներկայացուցիչներ, աուդիտորական ընկերությունների և հանրային հատվածի ներքին աուդիտի ներկայացուցիչներ: ՆԱԻ-Հայաստանից մասնակցում էին նախագահ Արա Չալաբյանը և խորհրդի անդամներ Կոմիտաս Ստեփանյանը, Կարեն Սահակյանը և Ինեսսա Ավեդիքյանը: Քննարկման ընթացքում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է հանրային հատվածում ներքին աուդիտի արտապատվիրակման գործընթացը, պատճառները և պատասխանել է ներկաների հարցերին: Արա Չալաբյանը և Կոմիտաս Ստեփանյանը ներկայացրել են գործընթացի կազմակերպման վերաբերյալ իրենց դիտարկումները, մտահոգությունները և բարելավման առաջարկները:

Չեխիայի ներքին աուդիտորների ինստիտուտի միջազգային կոնֆերանս

2021 թվականի մայիսի 26-27-ին տեղի կունենա Չեխիայի ներքին աուդիտորների ինստիտուտի “THE FUTURE OF INTERNAL AUDIT – value, transparency, respect” խորագրով միջազգային առցանց կոնֆերանսը: Կոնֆերանսը կազմակերպվում է Չեխիայի ներքին աուդիտորների ինստիտուտի 25-ամյակի կապակցությամբ: Ապահովվելու է թարգմանություն անգլերեն լեզվով: Կոնֆերանսի ծրագրին, մասնակցության արժեքներին, բանախոսներին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

CCMS համակարգում հաշվի հաստատում

Certification Candidate Management System (CCMS)-ի բոլոր օգտագործողները պետք է հաստատեն իրենց CCMS-ի հաշիվը, օգտագործելով հիմնական էլեկտրոնային հասցեն, որով գրանցվել են CCMS համակարգում:

Գործարկվում է Single Sign On (SSO) համակարգը, որը հնարավորություն կտա CCMS-ի բոլոր օգտագործողներին ունենալ մեկ օգտագործողի անուն և գաղտնաբառ IIA գլոբալ կայքի, CCMS-ի և PearsonVUE-ի քննությունների համակարգի կառավարման համար:

Անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը CCMS հաշիվը հաստատելու համար.

  1. Մուտք գործեք https://www.theiia.org/ccms
  2. Օգտագործեք ձեր CCMS էլեկտրոնային փոստի հասցեն, որով գրանցված եք
  3. Ավտոմատ էլեկտրոնային նամակը կուղարկվի վերը նշված էլեկտրոնային հասցեին: Հետևեք նամակում հղմանը: Հղումը ակտիվ լինելու ժամանակը սահմանափակ է:
  4. Սահմանեք գաղտնաբառը

Եթե ձեր հաշիվը վավերացնող որևէ խնդիր եք հանդիպում, լրացրեք օգնության առցանց ձևը:

ՆԱԻ-Իսրայելի տարեկան կոնֆերանս

2020թ հունվարի 2-ին Թել Ավիվում տեղի ունեցավ ՆԱԻ-Իսրայելի տարեկան կոնֆերանսը, որտեղ «Աուդիտի հաշվետվությունների հրապարակում» թեմայով պանելային քննարկմանը մասնակցեց ՆԱԻ-Հայաստանի նախագահ Արա Չալաբյանը՝ հանդես գալով նաև զեկույցով: Կոնֆերանսին մասնակցում էին ՆԱԻ-Իսրայելի 750 անդամներից 600-ը, այդ թվում՝ հանրային հատվածի ներքին աուդիտորներ և ներքին աուդիտի ծառայություններ մատուցողներ: Արա Չալաբյանը Երուսաղեմում հանդիպեց նաև Իսրայելի ազգային բանկի նախագահի և ներքին աուդիտի ստորաբաժանման գործընկերների հետ:

ՆԱԻ-Հայաստանի նախագահ Արա Չալաբյանը ելույթով հանդես է եկել Գրանթ Թորնթոնի տարեկան ժողովին

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի ունեցավ Գրանթ Թորնթոնի տարեկան ժողովը, որտեղ ՆԱԻ-Հայաստանի նախագահ Արա Չալաբյանը ներկայացրեց հանրային հատվածի ներքին աուդիտի պատվիրակման գործընթացի խնդրահարույց կողմերը և բաց թողնված հնարավորությունները: Մասնավորապես.

  • ներքին աուդիտի դերը շարունակում է չգիտակցված մնալ, արտաքին և ներքին աուդիտի գործառույթների էական տարբերությունները հաշվի չեն առնվում մրցույթների անցկացման ժամանակ,
  • փորձագետներով համալրված աուդիտի կոմիտեների ձևավորմանն անդրադարձ չկա ընդհանրապես,
  • կարողությունների զարգացման փոխարեն ֆինանսների նախարարությունը փորձել է հեշտ և արագ ճանապարհով խնդիրը լուծել, սակայն նվազագույն գնի մեթոդով անցկացվող մրցույթները դրան չեն նպաստում, այնինչ պետական բյուջեից հատկացվող լուրջ գումարները, խելամիտ ծախսելու դեպքում, լուրջ խթան կարող էին հանդիսանալ մասնագիտության զարգացման համար,
  • մեկ տարվա պայմանագրերը հաշվի չեն առնում ներքին աուդիտի եռամյա ռազմավարական ծրագրերի և հինգ տարին մեկ արտաքին գնահատման պահանջը, քանի որ յուրաքանչյուր տարի նոր ընկերություն կարող է ընտրվել,
  • մասնավոր փոքր ընկերություններին գաղտնի և զգայուն տեղեկատվության ամբողջական հասանելիության տրամադրումը լուրջ ռիսկեր է պարունակում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության աուդիտների վերաբերյալ դասընթաց

Դասընթացի նպատակը

Դասընթացի նպատակն է մասնակիցներին ներկայացնել տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության աուդիտների դերը, նպատակները և խնդիրները:

Ովքե՞ր կարող են մասնակցել

Դասընթացը նախատեսված է  այն անձանց համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության աուդիտների ոլորտում: Դասընթացին կարող են մասնակցել նաև սկսնակ աուդիտորները:

Դասընթացը կկայանա առնվազն 6 մասնակիցների դեպքում: 

Դասախոս՝

Գրիգորի Բաղդասարյան, CISA, CRISC

ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի բաժնի պետ

Դասախոս՝

Արտակ Աղաջանյան, CISA

ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի բաժնի ՏՏ աուդիտոր

Օրը, ժամը, վայրը

Դեկտեմբերի 16-17

Ժամը 14:00 – 18:00

Վայրը՝ Լոֆտ (Մոսկովյան 3)

Դասընթացի արժեքն է 40,000 ՀՀ դրամ ՆԱԻ-Հայաստանի անդամների և 50,000 ՀՀ դրամ ոչ անդամների համար:

Դասընթացից հետո մասնակիցներին կտրամադրվի 10 շարունակական մասնագիտական զարգացման ժամ:

Օր 1 — 4 ժամ

ՏՏ աուդիտի բազմություն

ՏՏ աուդիտի օբյեկտներ

ՏՏ աուդիտի մոտեցումներ

Ստանդարտներ, մեթոդաբանություններ և գործիքներ (ISO 27001, ISO 27002, ISO 22301, CobiT)

Կիբերանվտանգության աուդիտ

Օր 2 — 4 ժամ

Տվյալների բազաների աուդիտ

Օպերացիոն համակարգերի աուդիտ

Ցանցերի աուդիտ

Տեղեկատվական անվտանգության համակարգերի աուդիտ

Գործունեության անընդհատության կառավարման աուդիտ

Fraud