Ներքին աուդիտորների ինստիտուտը առաջարկում է առցանց թեստավորում CIA և CRMA որակավորման քննությունների համար

Ներքին աուդիտորների ինստիտուտը սկսել է իրականացնել առցանց թեստավորում CIA որակավորման 3 փուլերի և CRMA որակավորման քննությունները անցկացնելու նպատակով: CIA Challenge Exam նույնպես հնարավոր է հանձնել առցանց եղանակով:

Նոր դիմորդները և արդեն իսկ քննությունների համար գրանցված անձինք կարող են այժմ գրանցվել առցանց քննությունների համար:

Հաշվի առնելով կորոնավիրուսային վարակի արագ տարածումը թեստավորման կենտրոնների մեծամասնությունը այժմ փակ է: ՆԱԻ-ն հասկանում է, որ համաճարակի ժամանակ անորոշությունները շատերին ստիպում են վերակազմակերպել իրենց աշխատանքը: Ներքին աուդիտի մասնագետները բացառություն չեն, քանի որ նրանք այս դժվար ժամանակաշրջանում տրամադրում են հավաստիացում և ռիսկերի կառավարման ու արդյունավետ կորպորատիվ կառավարման գնահատական:

1974 թվականից ի վեր CIA որակավորում ստացել են ավելի քան 165,000 մասնագետ: CIA որակավորում ստանալու նպատակով դիմորդները պետք է բավարարեն կրթական և աշխատանքային փորձի պահանջներին, ինչպես նաև հաջողությամբ հանձնեն որակավորման քննության բոլոր 3 փուլերը:

CRMA որակավորում կարող են հանձնել այն մասնագետները, ովքեր ռիսկերի կառավարման արդյունավետության վերաբերյալ խորհրդատվություն և հավաստիացում են տրամադրում աուդիտի կոմիտեին և գործադիր ղեկավարությանը:

Ավելին իմանալու համար` խնդրում ենք այցելել հետևյալ հղումով:

Leave a Reply