Մասնակցություն ՆԱԻ-Լատվիայի կոնֆերանսին

Սույն թվականի նոյեմբերի 9-10 Ռիգայում կայացավ ՆԱԻ-Լատվիայի տարեկան կոնֆերանսը: Կոնֆերնասին հրավիրված էր ՆԱԻ-Նախագահ Արա Չալաբյանը, ով մասնակիցներին ներկայացրեց “Ինչպես նպատակները կապեցինք թիմի մոտիվացիայի հետ” խորագրով իր հաջողված փորձը:

ՀԱՏՈՒԿ Հրավիրված բանախոս՝ Ֆիլ Թարլինգ, QIAL, CRMA, CIA

Ղեկավարում

  • 1991թ-ից ի վեր մասնավոր և ոչ առևտրային կազմակերպություններում զբաղեցրել է ներքին աուդիտի ղեկավարի պաշտոն:
  • Ներկայացրել է ներքին հսկողության դասընթացներ Huawei ընկերության տարածաշրջանային ղեկավարների համար Ավստրալիայում, Բանգլադեշում, Ուզբեկստանում եւ Ղազախստանում:
  • ՆԱԻ-գլոբալի նախկին նախագահ
  • Ներքին աուդիտորների եվրոպական կոնֆեդերացիայի նախկին նախագահ
  • ՆԱԻ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի նախկին նախագահ

Փորձ

  • 31 տարի Ներքին աուդիտի ոլորտում, որից 26 տարի` որպես ներքին աուդիտի ղեկավար:
  • Հաջողությամբ ղեկավարել է ներքին աուդիտի վերափոխման ծրագրեր Լատվիայի, Լեհաստանի, Թուրքիայի եւ Ռումինիայի պետական հատվածում, Չինաստանի գլոբալ հեռահաղորդակցային ընկերության ոլորտում:
  • Ունի Եվրոպայում, Բալկաններում, Չինաստանում, Թուրքիայում, Աֆրիկայում եւ Բալթյան երկրներում ձեռք բերված բազմամյա փորձ:
  • Աշխատել է հանրային, մասնավոր և շահույթ չհետապնդող հատվածներում:

Գիտելիք

  • Որակավորված ներքին աուդիտոր (լիազորված անդամ), 1988թ. և CIA, 2010թ.:
  • Ռիսկերի կառավարման հավաստիացման որակավորում, 2012թ.:
  • Մեծ Բրիտանիայի քաղաքացիական ծառայության քոլեջի, Հունգարիայի Բանկիրների միջազգային ուսուցման կենտրոնի եւ Արևելյան եւ Կենտրոնական Եվրոպայում կայացած բազմաթիվ դասընթացների ու սեմինարների դասախոս:
  • Կազմակերպված հանցագործության բնագավառում խարդախության որակավորված քննիչ:
  • Ներքին աուդիտի առաջատար որակավորում (QIAL) 2014թ-ից:

Վարող`
Ֆիլ Թարլինգ, QIAL, CRMA, CIA
Governance and Control Mentor and Coach,
Tarling Assurance & Control Services

Picture1

Դասընթացի առարկան

“Audit Committee” – 4 CPE

      • Role of the Audit Committee
      • Membership of the Audit Committee
      • The Audit Committee Agenda
      • The role of the CAE in respect of the Audit Committee
      • Օր՝ Նոյեմբերի 16
      • Սկիզբ՝ 14:00
      • Տևողություն՝ մոտ. 4 ժամ
      • Վայր՝ Հայաստանի Բանկերի միություն
      • Լեզու՝ Անգլերեն
      • Արժեք՝ 30,000 ՀՀ դրամ

Դասընթացի առարկան

“An introduction to Risk Based Audit” – 9 CPE

  • What is Risk Based Auditing
  • Annual Planning Process
  • Stages of a Risk Based Audit
  • Findings and Recommendations
  • Reporting
    • Օր՝ Նոյեմբերի 17
    • Սկիզբ՝ 09:30
    • Տևողություն՝ մոտ. 8 ժամ
    • Վայր՝ “Կոնգրես” հյուրանոց
    • Լեզու՝ Անգլերեն
    • Արժեք՝ ՆԱԻ-անդամ՝ 50,000 ՀՀ դրամ

ոչ անդամ՝ 80,000 ՀՀ դրամ

Հետաքրքրվածության դեպքում խնդրում ենք գրել info@iia.am հասցեին կամ զանգահարել 010 592580 հեռախոսահամարով:

IIA-Armenia annual meeting

ՆԱԻ-Հայաստանի հոբելյանական՝ 2017թ. տարեկան հանդիպում

Հարգելի անդամներ,

Տեղեկացնում ենք, որ Աղվերանի “Արթուրս” համալիրում տեղերն արդեն լրացել են, ուստի նոր գրանցվող անդամների գիշերակացը կկազմակերպվի “Քրիսթալ ռեզորթ”-ում, եթե արդեն գրանցվածներից հրաժարվողներ չլինեն:

Ուրախ ենք տեղեկացնել, որ ս.թ. նոյեմբերի 18-ին Աղվերանի «Արթուրս» համալիրում տեղի կունենա ՆԱԻ-Հայաստանի կոնֆերանսը, իսկ նոյեմբերի 19-ին՝ ՆԱԻ-Հայաստանի Տարեկան ժողովը:

Կոնֆերանսին, որպես հրավիրված բանախոս, հանդես կգա Ֆիլ Թարլինգը, QIAL, CRMA, CIA, Governance and Control Mentor and Coach at Tarling Assurance & Control Services (ամբողջական նկարագիրն այստեղ):

Հրավիրված են նաև բանախոսներ հանրային և մասնավոր հատվածներից, ովքեր Ինստիտուտի անդամներին կներկայացնեն իրենց փորձն ու մոտեցումները:

Կոնֆերանսին կհաջորդեն պաշտոնական ընթրիքը և այլ ժամանցային միջոցառումներ, որոնց ընթացքում Ինստիտուտի անդամները հնարավորություն կունենան ծանոթանալ և հաղորդակցվել միմյանց հետ:

 

Հարցերի դեպքում խնդրում ենք գրել մեզ info@iia.am էլեկտրոնային հասցեով:

Հարգանքով,

ՆԱԻ-Հայաստան

Օրակարգ

Նոյեմբերի 18, կոնֆերանս
«Ամեն ինչ սկսվում է կառավարումից»

11 : 00 Բացման խոսք

Արա Չալաբյան, MBA, FCCA, CIA, CRMA, CRISC

ՆԱԻ-Հայաստան նախագահ

11 : 10 Ինչպես նպատակները կապեցինք թիմի մոտիվացիայի հետ

Արա Չալաբյան, MBA, FCCA, CIA, CRMA, CRISC

ՆԱԻ-Հայաստան նախագահ

12 : 00 Ներքին աուդիտի ապագան

Ֆիլ Թարլինգ, QIAL, CRMA, CIA

13 : 00 Սուրճի ընդմիջում
13 : 15 Կառավարումկլոր սեղան

Արա Չալաբյան՝ մոդերատոր

Վարդան Արամյան

Հակոբ Անդրեասյան

Ֆիլ Թարլինգ

14 : 30 Ճաշ
15 : 30 Աուդիտ կոմիտեի կարևորագույն թեմաները 2017թ. և ապագայի համար

Ֆիլ Թարլինգ, QIAL, CRMA, CIA

16 : 30 ՏՏ կառավարում – կլոր սեղան

Կոմիտաս Ստեփանյան՝ մոդերատոր

Մարինե Ղուշչյան

Սամվել Մարտիրոսյան

Հայկ Քարամյան

Ալեքսեյ Կիմ

19 : 00 Գալա – ընթրիք

Նոյեմբերի 19, տարեկան ժողով

11 : 00 ՆԱԻ-Հայաստան անդամների տարեկան հանդիպում*

*Միայն Տարեկան ժողովին (նոյ.19-ինմասնակցությունն անվճար է, որի համար ցանկության դեպքում ինստիտուտի կողմից կտրամադրվի տեղափոխում:

 

Մասնակցության արժեք

Ոչ անդամ՝

40,000 ՀՀ դրամ

Անդամ՝

20,000 ՀՀ դրամ

Մասնակցության համար խնդրում ենք կատարել բանկային փոխանցում:

Գնի մեջ ներառված է

* Մասնակցություն կոնֆերանսին
* Տեղափոխում
* 1 անձի գիշերակաց
* Նախաճաշ
* Ճաշ
* Բանկետ
* Սուրճի ընդմիջում
* Փակ լողավազան
* Սեղանի թենիս
* Բիլիարդ
* Մարզասրահ
* Վոլեյբոլ
* Ֆուտբոլ

Միջոցառման գլխավոր գործընկեր

Կիբերանվտանգություն և ՏՏ աուդիտ

Դասընթացի նկարագրություն

  • Տևողություն՝ 4 օր 
  • Ձևաչափ՝ տեղում (խմբային)
  • Լեզուն՝ հայերեն
  • Վայր՝ Երևան
  • Վճար՝ 135,000 ՀՀ դրամ
  • ՆԱԻ անդամների հատուկ գին՝ 95,000 ՀՀ դրամ
  • CPE` 20 միավոր

Վարող`
Կոմիտաս Ստեփանյան, CRISC, CRMA
Գլխավոր վերստուգիչի տեղակալ,
ՆԱԻ-Հայաստան խորհրդի անդամ

Komitas2-2

Դասընթացի նպատակը

Դասընթացի նպատակն է մասնակիցներին ներկայացնել կիբերանվտանգության ռիսկերը և ՏՏ աուդիտի խնդիրները ժամանակակից թվային աշխարհում:

Դասընթացը ներառում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական աշխատանքներ, որի ընթացքում մասնակիցները իրենց համակարգչով կկարողանան անձամբ իրականացնել որոշակի աշխատանքներ՝ սկսած ցանցի սկանավորումից մինչև հրապատերի կոնֆիգուրացում:

Կուրսի ավարտելուց հետո, մասնակիցները կսովորեն թե որոնք են կիբերանվտանգության հիմնական խնդիրները, ինչպես իրականացնել խոցելիությունների բացահայտում և ինչ մեխանիզմներով է հնարավոր դիմագրավել կիբերանվտանգության ռիսկերին և որոնք են ՏՏ աուդիտի դերն ու խնդիրները՝ կիբերանվտանգության ռիսկերի դիմագրավման գործընթացում:

Ովքե՞ր կարող են մասնակցել

Թեև դասընթացը նախատեսված է աուդիտորների համար, ովքեր պետք է տիրապետեն որոշակի գիտելիքների և գործիքների կիբերանվտանգության ռիսկերը հասկանալու և ներդրված հսկողությունները թեստավորելու համար, այնուհանդերձ դասընթացին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ովքեր ուզում են ինչպես սկսել, այնպես էլ զարգացնել իրենց գիտելիքները կիբերանվտանգության ոլորտում:

Դասընթացի մեթոդը

Յուրաքանչյուր գործնական աշխատանքից առաջ ներկայացվելու է տվյալ աշխատանքի համար անհրաժեշտ տեսական գիտելիքների նվազագույն պաշարը և մասնակիցները, անկախ բազային կրթությունից, կկարողանան յուրացնել նյութը և հաջողությամբ կիրառել հետագայում:

Գործնական աշխատանքների ժամանակ յուրաքանչյուր 4-5 մասնակցին կցված է լինելու մեկ մենթոր, ով անհրաժեշտության դեպքում կօգնի մասնակիցներին ինքնուրույն իրականացնել աշխատանքները և հաղթահարել հնարավոր դժվարությունները:

Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան բազմաթիվ գործիքների և մոտեցումների, որոնք այժմ լայնորեն կիրառվում են աշխարհի առաջավոր երկրներում:

Օր 1 - 4 ժամ

Համակարգչային ցանց

  • Աշխատանքի սկզբունքը
  • Ցանցային հիմնական սարքավորումներ
  • OSI մոդելը
  • Հրապատ – ինչպես թույլատրել/արգելել port, protocol կամ service
Windows Active Directory

  • Օգտագործողներ և խմբեր
  • Իրավասություններ
Windows Active Directory – փոփոխությունների մոնիտորինգ

Օր 2 - 4 ժամ

Ցանցի սկանավորում
Փաթեթների անալիզ
Խոցելիությունների սկանավորում
Վեբ խոցելիությունների բացահայտում, SSL

Օր 3 - 4 ժամ

Կիբեր անվտանգության հիմնական հսկողությունները
  • Հրապատեր – կարգաբերում
  • System Hardening
  • Կոնֆիգուրացիաների կառավարում
  • Կոնֆիգուրացիաների անալիզ ՏՏ աուդիտի ժամանակ

Օր 4 - 4 ժամ

Լոգավորվում և կառավարում
Microsoft Baseline Analyzer
Անվտանգության պատահարների բացահայտում
Միջադեպերի ուսումնասիրություն – ինչի՞ն ուշադրություն դարձնել

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Lab 1: Ցանցի սկանավորում և տեղեկատվութայն վերլուծություն
Lab 2: Փաթեթների գրանցում և վերլուծություն, Լոգերի վերլուծություն
Lab 3: Ցանցի անոմալ ակտիվության բացահայտում
Lab 5: Հրապատի կարգաբերում
Lab 6: «Մարդ մեջտեղում» հարձակման սիմուլացիա
Lab 7: SSL – ի շրջանցում

Հետաքրքրվածության դեպքում խնդրում ենք գրել info@iia.am հասցեին

ECIIA Conference 2017

ECIIA 2017 կոնֆերանսն այս տարի կկայանա սեպտեմբերի 20-22 Շվեյցարիայի Բազել քաղաքում:

Կոնֆերանսի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Հատուկ Կենտրոնական և արևելյան եվրոպայի երկրներից ՆԱԻ անդամ մասնակիցների համար ՆԱԻ – Շվեյցարիան առաջարկել է մասնակցության էական զեղչ՝ 895 շվեյցարական ֆրանկ 1290 ֆրանկի փոխարեն՝ մինչև հունիսի 15-ը 10-ից ավել մասնակից գրանցվելու դեպքում:

 

Հետաքրքրված անձանց խնդրում ենք գրել info@iia.am էլեկտրոնային հասցեին: