ՎիվաՍել-ՄՏՍ-ը համագործակցում է ՆԱԻ-Հայաստանի հետ

Ս.թ. ապրիլի 19-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կայացել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի (ՆԱԻ) խորհրդի անդամների հանդիպումը ընկերության ղեկավար և մասնագիտական անձնակազմի հետ: Ինստիտուտի նախագահ, Կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչ Արա Չալաբյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտնել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտ հասարակական կազմակերպության հետ համագործակցության մասին:

Կարդալ մամլո հաղորդագրությունն ամբողջությամբ:

Կարդալ banks.am-ի անդրադարձը:

Thomson Reuters III Annual GRC Summit

Ս.թ. ապրիլի 12-ին Մոսկվայում տեղի ունեցավ Thomson Reuters ընկերության կազմակերպած կլոր սեղանը, որին հրավիրված բանախոս էր ՆԱԻ-Հայաստանի նախագահ Արա Չալաբյանը: Հանդիպման թեման էր “Բիզնեսը, Ներքին աուդիտը և Աուդիտ կոմիտեն՝ որպես արդյունավետ համագործակցության առանցքային գործոններ”:

ՆԱԻ-Հայաստան 3-րդ տարեկան հանդիպումը

Հարգելի այցելուներ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ ս.թ. նոյեմբերի 28-29-ին Աղվերանում տեղի ունեցավ ՆԱԻ-Հայաստանի տարեկան հանդիպումը:
Հանդիպման ընթացքում ներկայացված նյութերը հասանելի են ՆԱԻ-Հայաստան անդամներին հետևյալ հղումով:
Մանրամասներն այստեղ:
ProCredit

ՊրոԿրեդիտ Բանկի փորձի ներկայացում

Ս.թ. հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ ՆԱԻ-Հայաստանի անդամների և Պրոկրեդիտ բանկի ներքին աուդիտի ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեց բանկի փորձն ու նվաճումները ներքին աուդիտի ոլորտում:

ACCA+CIA Challenge Exam Review Session

Կայացավ ACCA+CIA Challenge Exam մեկանգամյա քննության վերանայման դասընթացը, որը վարեց ՆԱԻ-Հայաստանի քարտուղար, ՀՀ ԿԲ վերստուգիչ խմբի գործառնական աուդիտի բաժնի պետ Ազատ Գաբրիելյանը, CIA, CRMA:

Ուրախ ենք տեղեկացնել, որ ACCA+CIA Challenge Exam մեկանգամյա քննությանը գրանցված երեք մասնակիցներն էլ հաջողությամբ հանձնել են քննությունը: