Ուրախ ենք տեղեկացնել, որ ս.թ. նոյեմբերի 18-ին Աղվերանի «Արթուրս» համալիրում տեղի կունենա ՆԱԻ-Հայաստանի կոնֆերանսը, իսկ նոյեմբերի 19-ին՝ ՆԱԻ-Հայաստանի Տարեկան ժողովը:
Կոնֆերանսին, որպես հրավիրված բանախոս, հանդես կգա Ֆիլ Թարլինգը, QIAL, CRMA, CIA, Governance and Control Mentor and Coach at Tarling Assurance & Control Services (ամբողջական նկարագիրն այստեղ):
Հրավիրված են նաև բանախոսներ հանրային և մասնավոր հատվածներից, ովքեր Ինստիտուտի անդամներին կներկայացնեն իրենց փորձն ու մոտեցումները:
Կոնֆերանսին կհաջորդեն պաշտոնական ընթրիքը և այլ ժամանցային միջոցառումներ, որոնց ընթացքում Ինստիտուտի անդամները հնարավորություն կունենան ծանոթանալ և հաղորդակցվել միմյանց հետ:
Հարցերի դեպքում խնդրում ենք գրել մեզ info@iia.am էլեկտրոնային հասցեով:
Հարգանքով,
ՆԱԻ-Հայաստան
Օրակարգ
Նոյեմբերի 18, կոնֆերանս
«Ամեն ինչ սկսվում է կառավարումից»
11 : 00 | Բացման խոսք
Արա Չալաբյան, MBA, FCCA, CIA, CRMA, CRISC ՆԱԻ-Հայաստան նախագահ |
11 : 10 | Ինչպես նպատակները կապեցինք թիմի մոտիվացիայի հետ
Արա Չալաբյան, MBA, FCCA, CIA, CRMA, CRISC ՆԱԻ-Հայաստան նախագահ |
12 : 00 | Ներքին աուդիտի ապագան
Ֆիլ Թարլինգ, QIAL, CRMA, CIA |
13 : 00 | Սուրճի ընդմիջում |
13 : 15 | Կառավարում – կլոր սեղան
Արա Չալաբյան՝ մոդերատոր Վարդան Արամյան Հակոբ Անդրեասյան Ֆիլ Թարլինգ |
14 : 30 | Ճաշ |
15 : 30 | Աուդիտ կոմիտեի կարևորագույն թեմաները 2017թ. և ապագայի համար
Ֆիլ Թարլինգ, QIAL, CRMA, CIA |
16 : 30 | ՏՏ կառավարում – կլոր սեղան
Կոմիտաս Ստեփանյան՝ մոդերատոր Մարինե Ղուշչյան Սամվել Մարտիրոսյան Հայկ Քարամյան Ալեքսեյ Կիմ |
19 : 00 | Գալա – ընթրիք |
Նոյեմբերի 19, տարեկան ժողով
11 : 00 | ՆԱԻ-Հայաստան անդամների տարեկան հանդիպում* |
*Միայն Տարեկան ժողովին (նոյ.19-ին) մասնակցությունն անվճար է, որի համար ցանկության դեպքում ինստիտուտի կողմից կտրամադրվի տեղափոխում:
Մասնակցության արժեք |
|
Ոչ անդամ՝40,000 ՀՀ դրամ |
Անդամ՝
20,000 ՀՀ դրամ |
Մասնակցության համար խնդրում ենք կատարել բանկային փոխանցում:
Գնի մեջ ներառված է
* Մասնակցություն կոնֆերանսին
* Տեղափոխում
* 1 անձի գիշերակաց
* Նախաճաշ
* Ճաշ
* Բանկետ
* Սուրճի ընդմիջում
* Փակ լողավազան
* Սեղանի թենիս
* Բիլիարդ
* Մարզասրահ
* Վոլեյբոլ
* Ֆուտբոլ