IIA-Armenia International Conference – Facts

2016թ. Սեպտեմբերի 15-16-ին Երևանում տեղի ունեցավ ՆԱԻ-Հայաստանի 2-րդ միջազգային կոնֆերանսը:

Կոնֆերանսին մասնակցում էին աուդիտորական, ֆինանսական և պետական կառավարման ոլորտի շուրջ 170 ներկայացուցիչներ Հայաստանից և արտերկրից (Նիդեռլանդներ, Ռումինիա, Իսպանիա, Ավստրիա, Գերմանիա, Լատվիա, ԱՄՆ, Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄԷ):

Կոնֆերանսի ընթացքում ելույթ ունեցան Ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտի խորհրդի նախագահ Անգելա Վիցանին, Իսպանիայի ISACA-ի ղեկավար Ռամզես Գալեգոն, Աուդիտորների Եվրոպական Ինստիտուտի ղեկավար Ռոբերտ Կորնելիսը, Արժույթի Միջազգային Հիմնադրամից՝ Էլի Շամոնը, Համաշխարհային Բանկից՝ Արման Վատյանը, ինչպես նաև Ներսես Երիցյանը և Ռալֆ Յիրիկյանը՝ Հայաստանից:

Կոնֆերանսի ընթացքում ՎՏԲ-Հայաստան բանկը և VivaCell MTS-ը ՆԱԻ-Հայաստանի կողմից պարգևատրվեցին սերտիֆիկատով՝ Հայաստանում Ներքին Աուդիտի մասնագիտությանը ցուցաբերած աջակցության համար:

Կոնֆերանսի նկարները կարող եք դիտել հետևյալ հասցեում: Day 1; Day 2