
Սույն թվականի նոյեմբերի 12-13-ին Աղվերանում տեղի կունենա ՆԱԻ-Հայաստանի տարեկան կոնֆերանսը: Կոնֆերանսին կհաջորդի պաշտոնական ընթրիքը, որի ընթացքում Ինստիտուտի անդամները հնարավորություն կունենան ծանոթանալ և հաղորդակցվել միմյանց և բանախոսների հետ: Միջոցառումը տեղի կունենա Best Resort Aghveran հյուրանոցում: Կոնֆերանսի օրակարգի թեմաներից է “Էթիկայի կանոնները ներքին աուդիտորների համար”, ինչը համապատասխանում է ՆԱԻ Գլոբալի կողմից սահմանված պահանջին, համաձայն որի որակավորումները վավեր պահելու համար տարեկան հայտարարագրման ենթակա 40 CPE-ներից 2-ը պետք է վերաբերվեն էթիկային:
Նոյեմբերի 13-ին նույնպես պլանավորվում է իրականացնել սոցիալական (networking) միջոցառում, որի ընթացքում մասնակիցները կկարողանան կիսվել իրենց փորձով:
Կոնֆերանսի արժեքը անդամների համար կազմում է 35,000 դրամ, ոչ անդամների համար՝ 70,000 դրամ: Մասնակցության դեպքում խնդրում ենք լրացնել հետևյալ հարցաշարը:
Կոնֆերանսի մասնակցին ուղեկցող մեկ չափահասի կացությունն արժե լրացուցիչ 27,000 դրամ, մինչև 6 տարեկան մեկ երեխայի կացությունն անվճար է, մինչև 6 տարեկան երկու երեխաների կացությունը՝ 5,500 դրամ, 6-12 տարեկան մեկ երեխայի կացությունը՝ 15,000 դրամ: Բոլոր լրացուցիչ վճարումներն անհրաժեշտ է իրականացնել հյուրանոցում:
