Ապրիլի 15-ին տեղի է ունեցել քննարկում ՆԱԻ-Հայաստանի Խորհրդի անդամ Մարինե Ղուշչյանի մասնակցությամբ: Քննարկումը կրում էր ինտերակտիվ բնույթ, բանախոսն ու մասնակիցները կիսվում էին իրենց փորձով: Քննարկման հիմնական թեմաներն էին տարեկան ռիսկերի գնահատման գործընթացը, ներառյալ՝ ռիսկերի գնահատման նպատակները, մեթոդները, ռիսկերի քարտեզները, ինչպես նաև աուդիտի ռիսկերի գնահատումը, ներառյալ՝ ռիսկերի և հսկողությունների մատրիցաներ, խարդախության ռիսկի գնահատում: