2019 թվականի նոյեմբերի 23-24-ին Բեսթ Վեստթերն Աղվերան Հոթելում տեղի կունենա ՆԱԻ-Հայաստանի կոնֆերանսն ու ժողովը: Կոնֆերանսն ունի տեխնոլոգիական ուղղվածություն, բայց քննարկվելու են նաև այլ արդի թեմաներ: ՆԱԻ-Հայաստանի անդամների մասնակցության արժեքն է 25,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է տրանսֆերը Երևան-Աղվերան-Երևան, գիշերակացը և նոյեմբերի 23-ին կայանալիք պաշտոնական ընթրիքը: Մասնակցությունը միայն նոյեմբերի 23-ի և նոյեմբերի 24-ի միջոցառումներին առանց գիշերակացի և պաշտոնական ընթրիքի անդամների համար անվճար է: Մասնակցելու դեպքում խնդրում ենք լրացնել հետևյալ հարցաշարը մինչև սույն թվականի նոյեմբերի 19:
Կոնֆերանսի մասնակցությունը ոչ անդամների համար կազմում է 25,000 ՀՀ դրամ, գինը չի ներառում գիշերակացը:
ՆԱԻ-Հայաստանի անդամին ուղեկցող 1 չափահասի համար անհրաժեշտ է վճարել Բեսթ Վեսթերն Աղվերան Հոթելում լրացուցիչ 20,000 ՀՀ դրամ (գինը ներառում է գիշերակացը, նախաճաշը, ճաշը և պաշտոնական ընթրիքը): 6-12 տարեկան երեխաների համար՝ 12,000 ՀՀ դրամ, իսկ մինչև 6 տարեկան 1 երեխան՝ անվճար: Հաշվի առնելով սենյակների սահմանափակ քանակը, խնդրում ենք հարցաշարին պատասխանել հնարավորինս շուտ: