Պանելային քննարկում կորպորատիվ կառավարման և աուդիտի կոմիտեի դերի վերաբերյալ

Հունիսի 10-ին ժամը 17:00-ին Best Western Plus Congress հյուրանոցի Պիկասո սրահում տեղի կունենա պանելային քննարկում կորպորատիվ կառավարման և աուդիտի կոմիտեի դերի վերաբերյալ: Քննարկմանը կմասնակցեն Արժույթի Միջազգային Հիմնադրամի Safeguards assessment խմբի անդամ,  Ֆինանսական դեպարտամենտի փորձագետ Էլի Շամունը, ՆԱԻ-Հայաստանի նախագահ Արա Չալաբյանը և Տնօրենների Հայկական Ինստիտուտի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը:
Մասնակցության դեպքում խնդրում ենք գրել մեզ մինչև հունիսի 7-ը ներառյալ:

Բանախոսների կենսագրություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝Էլի ՇամունԱրա ՉալաբյանՎարուժան Ավետիքյան:

Մասնակցության համար կտրամադրվի 2 CPE:

Ներքին աուդիտի իրազեկման ամիսը ՎՏԲ-Հայաստան Բանկում

2019 թվականի մայիսի 29-ին ՎՏԲ-Հայաստան բանկում ներքին աուդիտի դեպարտամենտի տնօրեն և ՆԱԻ-Հայաստանի խորհրդի անդամ Ինեսսա Ավեդիկյանի և իր թիմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ներքին աուդիտի իրազեկմանը նվիրված միջոցառում: Որպես բանախոսներ հանդես են եկել ՆԱԻ-Հայաստանի նախագահ և Կենտրոնական բանկի գլխավոր աուդիտոր Արա Չալաբյանը և Վեոն-Արմենիայի ներքին աուդիտի տնօրեն և 2013-2015 թթ. ՆԱի-Հայաստանի խորհրդի անդամ Հայկ Քարամյանը: Արա Չալաբյանը ներկայացրել է ՆԱԻ-Հայաստանի պատմությունը, այնուհետև անդրադարձել է իր հոդվածներին՝ Արդյոք ղեկավարը միշտ ճի՞շտ է, Մշակութային կաղապարներ. ղեկավարի վախերը և «Հասարակ մահկանացուի» արդարացումները: Իսկ Հայկ Քարամյանը ներկայացրել է ներքին աուդիտի դերն ու փորձը Վեոն-Արմենիա ընկերությունում: Միջոցառմանը ներկա էին բանկի ղեկավարության և ստորաբաժանումների ներկայացուցիչները:

ECIIA 2019 Conference

ECIIA-ի (European Confederation of Institutes of Internal Auditing) տարեկան կոնֆերանսը այս տարի տեղի կունենա Լյուքսեմբուրգում սեպտեմբերի 18-ից 20-ը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: