Global Perspectives and Insights

Global Perspectives and Insights հրապարակումների շարքը մեկնարկել է 2015թ-ին IIA Global գլխամասային գրասենյակների կողմից՝ ապահովելու Ինստիտուտներին նոր անվճար ծառայությամբ և ավելացնելու Ինստիտուտների անդամակցության առավելությունները:

 

Յուրաքանչյուր թողարկման ուշադրության կենտրոնում է հայտնվում առանձին թեմա, որն արդիական է և գլոբալ հետարքրության կիզակետում ներքին աուդիտորների համար: Առաջին երկու թողարկումները հրապարակվել են 2015թ-ին, իսկ երրորդը նախատեսվում է 2016թ-ի Փետրվարին:

Ներբեռնեք թողարկում 1 – Grappling with Geopolitics

Ներբեռնեք թողարկում 2 – Beyond the Numbers – Internal Audit’s Role in Nonfinancial Reporting

ProCredit

ՊրոԿրեդիտ Բանկի փորձի ներկայացում

Ս.թ. հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ ՆԱԻ-Հայաստանի անդամների և Պրոկրեդիտ բանկի ներքին աուդիտի ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեց բանկի փորձն ու նվաճումները ներքին աուդիտի ոլորտում:

ACCA+CIA Challenge Exam Review Session

Կայացավ ACCA+CIA Challenge Exam մեկանգամյա քննության վերանայման դասընթացը, որը վարեց ՆԱԻ-Հայաստանի քարտուղար, ՀՀ ԿԲ վերստուգիչ խմբի գործառնական աուդիտի բաժնի պետ Ազատ Գաբրիելյանը, CIA, CRMA:

Ուրախ ենք տեղեկացնել, որ ACCA+CIA Challenge Exam մեկանգամյա քննությանը գրանցված երեք մասնակիցներն էլ հաջողությամբ հանձնել են քննությունը: