
Դասընթացի նկարագրություն
Վարող`
Մարինե Ղուշչյան, MBA, CPA, CIA
Գլխավոր աուդիտոր
ARC Document Solutions

Դասընթացի նպատակ
“Հաղորդակցման հմտությունները նոր մասնագիտական հմտություններն են…” ասել է ՆԱԻ նախկին նախագահ Լերի Հարինգտոնը, և մենք չենք կարող չհամաձայնել նրա հետ:
2013թ-ին ՆԱԻ կողմից հովանավորված ուսումնասիրության մեջ բացահայտվել են ստորև նշված հմտությունները՝ որպես ներքին աուդիտորների հաջողության յոթ գրավական.
- Ազնվություն
- Հարաբերությունների կառուցում
- Գործընկերային կապերի ստեղծում
- Հաղորդակցում
- Թիմային աշխատանք
- Բազմազանություն
- Շարունակական զարգացում
Սեմինարը կկազմակերպվի վերոնշյալ հմտությունների մեծ մասի շուրջ և կանցնի ինտերակտիվ քննարկումների ու իրավիճակային ուսումնասիրությունների ձևաչափով:
Լրացուցիչ կքննարկվեն նաև կոնֆլիկտների կառավարման, ուղղորդման, առաջնորդման, կորպորատիվ մշակույթի, ոչ բանավոր հաղորդակցման և փոխհամաձայնության կառուցման հմտությունները:
Մարինե Ղուշչյանը ARC Document Solutions ընկերության գլխավոր աուդիտորն է: Որպես ներքին աուդիտի ղեկավար՝ նա պատասխանատու է ներքին աուդիտի և SOX գործառույթների արդյունավետ կառավարման համար:
Նախքան ARC-ին միանալը, Մարինեն Fortune 100՝ Safeway ընկերության ներքին աուդիտի ղեկավարն էր. այստեղ, սերտորեն համագործակցելով բիզնեսի սեփականատերերի և աուդիտի հաճախորդների հետ, նա առանցքային դեր է ունեցել ստորաբաժանման կերպարը կերտելու գործում՝ որպես գործընկեր կազմակերպություն: Մարինեն պատասխանատու է եղել նաև նոր ու փորձառու աշխատակիցների վերապատրաստման համար:
Safeway ընկերությունից առաջ Մարինեն աշխատել է Ernst and Young աուդիտորական ընկերության Palo Alto գրասենյակում՝ որպես հավաստիացման աուդիտի ղեկավար, որտեղ ղեկավարել է բարձր տեխնոլոգիաների և բիոտեխնիկական ընկերությունների ֆինանսական աուդիտները:
Մարինեն ունի ավելի քան 25 տարվա փորձ հաշվապահության, արտաքին և ներքին աուդիտի և հարկերի բնագավառում: Նա հայտնի է արդյունավետ բիզնես հարաբերությունների կառուցմամբ, ռազմավարական նախաձեռնությունների խթանումով և ներքին աուդիտի արժեքաստեղծ կերպարի ամրապնդմամբ:
Մարինեն ակտիվ կերպով աջակցում է Ներքին աուդիտի մասնագիտությանը և ներկայումս հանդիսանում է Հյուսիսային Կալիֆորնիայի Արևելյան Ափի Ներքին աուդիտորների ինստիտուտի Խորհրդի անդամ:
Մարինեն Որակավորված Հանրային Հաշվապահ է (CPA) և Որակավորված Ներքին Աուդիտոր (CIA): Նա ունի ֆինանսների մագիստրոսի և տնտեսագիտության բակալավրի աստիճաններ: