ՆԱԻ-Հայաստանի նախագահ Արա Չալաբյանի “Elevating Team Performance” հոդվածը հրապարակվել է “Internal Auditor” ամսագրի ապրիլյան համարում:
Հոդվածում նա անդրադառնում է թիմի գնահատման հիմնախնդիրներին և կիսվում է Կենտրոնական բանկի Վերստուգիչ խմբում հաջողությամբ ներդրված մոտեցումներով: Ըստ այդ մոտեցման թիմի անդամներին գնահատելու հիմնական ուղղություններն են՝
- Թիմի անդամ/համագործակցություն
- Արդյունավետ աշխատող
- Որակավորում և զարգացում
- Տեսանելիություն/ճանաչելիություն
- Պատասխանատվության ստանձնում
Արա Չալաբյանը նաև նշում է, որ այս մոտեցումը ներդնելուց ի վեր Կենտրոնական բանկի Վերստուգիչ խումբը Հոլանդիայի Ազգային բանկի արտաքին գնահատողների կողմից 2 անգամ հաջողությամբ անցել է որակի գնահատում:
Հոդվածին ավելի մանրամասն ծանոթանալու նպատակով խնդրում ենք այցելել հետևյալ հղումով: