ՆԱԻ-Հայաստանի 3-րդ միջազգային կոնֆերանս

2018թ. հոկտեմբերի 18-19-ին Երևանում տեղի ունեցավ ՆԱԻ-Հայաստանի 3-րդ միջազգային կոնֆերանսը «Զարգանալով բիզնեսին համահունչ» խորագրով, որը համախմբել էր շուրջ 120 մասնակիցների Հայաստանից և արտերկրից: Կոնֆերանսն ուներ քննարկման երկու զուգահեռ ուղղություններ՝ կորպորատիվ կառավարման, ռիսկերի և հսկողութան մարտահրավերները ժամանակակից աշխարհում և ներքին աուդիտի տեխնոլոգիական մարտահրավերները:

Կոնֆերանսին մասնակցել են աուդիտի ոլորտի, ֆինանսական սեկտորի՝ բանկային, ապահովագրական, ներդրումային ընկերությունների, ինչպես նաև պետական կառավարման ոլորտի հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Իրենց մասնագիտական փորձով կիսվել են Հայաստանի, Նիդեռլանդների, Ռուսաստանի,  ԱՄՆի, Իսրայելի, Ավստրիայի, Էստոնիայի, Սլովակիայի, մասնավոր, հանրային և ֆինանսական սեկտորները ներկայացնող բանախոսները:

Leave a Reply