ՆԱԻ-Հայաստանը խրախուսում է իր անդամներին ստանալ Ներքին Աուդիտորների Ինստիտուտի կողմից առաջարկվող որակավորումները՝ CIA, CRMA, CFSA, CCSA, CGAP: Այդ նպատակով ՆԱԻ-Հայաստանն իր անդամներին առաջարկում է հետևյալ խրախուսական մրցանակները.
- 2018 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը CIA որակավորման մեկ քննություն հանձնելու դեպքում 2018 թվականի հոկտեմբեր ամսին կայանալիք կոնֆերանսի մասնակցության վճարի 50% զեղչ:
- 2018 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը CIA որակավորման երկու քննություն կամ CRMA, CFSA, CCSA, CGAP որակավորման քննություններ հանձնելու դեպքում 2019 թվականի անդամակցության վճարից ազատում, ինչպես նաև 2018 թվականի հոկտեմբեր ամսին կայանալիք կոնֆերանսի մասնակցության վճարի 50% զեղչ:
- 2018 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը CIA որակավորման երեք քննություն հանձնելու դեպքում 2019 թվականի անդամակցության վճարից ազատում, ինչպես նաև 2018 թվականի հոկտեմբեր ամսին կայանալիք կոնֆերանսի մասնակցություն բացարձակ անվճար:
Որակավորման առավելություններին և գործընթացին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: