Սույն թվականի մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը կազմակերպել էր հանրային հատվածի ներքին աուդիտի զարգացումների վերաբերյալ աշխատանքային քննարկում, որը տևել է 3 ժամ: Քննարկամը ներկա են գտնվել ԱԺ պատգամավորներ, Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի ներկայացուցիչներ, աուդիտորական ընկերությունների և հանրային հատվածի ներքին աուդիտի ներկայացուցիչներ: ՆԱԻ-Հայաստանից մասնակցում էին նախագահ Արա Չալաբյանը և խորհրդի անդամներ Կոմիտաս Ստեփանյանը, Կարեն Սահակյանը և Ինեսսա Ավեդիքյանը: Քննարկման ընթացքում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է հանրային հատվածում ներքին աուդիտի արտապատվիրակման գործընթացը, պատճառները և պատասխանել է ներկաների հարցերին: Արա Չալաբյանը և Կոմիտաս Ստեփանյանը ներկայացրել են գործընթացի կազմակերպման վերաբերյալ իրենց դիտարկումները, մտահոգությունները և բարելավման առաջարկները: