Certification Candidate Management System (CCMS)-ի բոլոր օգտագործողները պետք է հաստատեն իրենց CCMS-ի հաշիվը, օգտագործելով հիմնական էլեկտրոնային հասցեն, որով գրանցվել են CCMS համակարգում:
Գործարկվում է Single Sign On (SSO) համակարգը, որը հնարավորություն կտա CCMS-ի բոլոր օգտագործողներին ունենալ մեկ օգտագործողի անուն և գաղտնաբառ IIA գլոբալ կայքի, CCMS-ի և PearsonVUE-ի քննությունների համակարգի կառավարման համար:
Անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը CCMS հաշիվը հաստատելու համար.
- Մուտք գործեք https://www.theiia.org/ccms
- Օգտագործեք ձեր CCMS էլեկտրոնային փոստի հասցեն, որով գրանցված եք
- Ավտոմատ էլեկտրոնային նամակը կուղարկվի վերը նշված էլեկտրոնային հասցեին: Հետևեք նամակում հղմանը: Հղումը ակտիվ լինելու ժամանակը սահմանափակ է:
- Սահմանեք գաղտնաբառը
Եթե ձեր հաշիվը վավերացնող որևէ խնդիր եք հանդիպում, լրացրեք օգնության առցանց ձևը: