Բաց դաս Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում

Մարտի 26-ին ՆԱԻ-Հայաստանի նախագահ Արա Չալաբյանը բաց դաս է անցկացրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Դասին մասնակցում էին և ուսանողները, և պրոֆեսորադասախոսական կազմի անդամները: Արա Չալաբյանը դասի ընթացքում ներկայացրել է ներքին աուդիտի էությունը, ներքին աուդիտի մասնագիտական գործունեության միջազգային հայեցակարգը (IPPF), պաշտպանական երեք գծերի մոդելը, աուդիտ կոմիտեների դերը կորպորատիվ կառավարման մեջ, ռիսկերի կառավարումը, COSO-ի հայեցակարգերը: Ուսանողների հետ քննարկվել է նաև որակավորված ներքին աուդիտորի (CIA) որակավորումը, քննությունները և դերը մասնագիտական զարգացման մեջ: