Հունվարի 31-ին տեղի է ունեցել ՆԱԻ-Հայաստանի նախագահ Արա Չալաբյանի և Հայաստանի ֆոնդային բորսայի ու Կենտրոնական դեպոզիտարիայի ներկայացուցիչների հետ հանդիպում: Հանդիպման ընթացքում ՆԱԻ-նախագահը ներկայացրել է ներքին աուդիտի մասնագիտական գործունեության միջազգային հայեցակարգը (IPPF), պաշտպանական երեք գծերի մոդելը, ինչպես նաև քննարկվել է աուդիտ կոմիտեների դերը կորպորատիվ կառավարման մեջ, ռիսկերի կառավարումը, COSO-ի հայեցակարգերը: