Elevating Team Performance

ՆԱԻ-Հայաստանի նախագահ Արա Չալաբյանի “Elevating Team Performance” հոդվածը հրապարակվել է “Internal Auditor” ամսագրի ապրիլյան համարում:

Հոդվածում նա անդրադառնում է թիմի գնահատման հիմնախնդիրներին և կիսվում է Կենտրոնական բանկի Վերստուգիչ խմբում հաջողությամբ ներդրված մոտեցումներով: Ըստ այդ մոտեցման թիմի անդամներին գնահատելու հիմնական ուղղություններն են՝

  • Թիմի անդամ/համագործակցություն
  • Արդյունավետ աշխատող
  • Որակավորում և զարգացում
  • Տեսանելիություն/ճանաչելիություն
  • Պատասխանատվության ստանձնում

Արա Չալաբյանը նաև նշում է, որ այս մոտեցումը ներդնելուց ի վեր Կենտրոնական բանկի Վերստուգիչ խումբը Հոլանդիայի Ազգային բանկի արտաքին գնահատողների կողմից 2 անգամ հաջողությամբ անցել է որակի գնահատում:

Հոդվածին ավելի մանրամասն ծանոթանալու նպատակով խնդրում ենք այցելել հետևյալ հղումով: