Հարգելի անդամ,
Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 19-ին կայանալիք Տարեկան ժողովի ընթացքում տեղի է ունենալու ՆԱԻ-Հայաստանի խորհրդի անդամների ընտրություն:
Դուք կարող եք առաջադրել թե Ձեր և թե այլ անդամի թեկնածությունը:
Հետաքրքրված անձանց խնդրում ենք մինչև սույն թվականի հոկտեմբերի 20-ը info@iia.am հասցեին ուղարկել թեկնածուի կարճ ինքնակենսագրականը:
«Թեկնածության և անդամակցության» կոմիտեի կողմից ընտրված թեկնածուները Տարեկան ժողովի ժամանակ հանդես կգան 3-5 րոպե տևողությամբ ելույթով՝ ներկայացնելով ներքին աուդիտի ոլորտի զարգացման իրենց տեսլականը:
Հարգանքով՝
ՆԱԻ-Հայաստան