Հանդիպում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ

Ս.թ. մայիսի 15-ին Ներքին աուդիտորների ինստիտուտը հյուրընկալել էր ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին: Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրեց հանրային հատվածում ներքին աուդիտի մարտահրավերները և զարգացման իր տեսլականը: Մասնավորապես պարոն Արամյանը կարևորեց ներկայումս տեղի ունեցող բարեփոխումների ընթացքում ներքին աուդիտի` որպես անկախ, անաչառ և պրոֆեսիոնալ գործառույթի անփոխարինելի առաքելությունը: Նա նշեց, որ 2016թ-ից ի վեր ՀՀ ֆինանսների նախարարությունը ակտիվ համագործակցում է Ներքին աուդիտորների ինստիտուտի հետ: Մասնավորապես Ինստիտուտի նախագահ Արա Չալաբյանը և խորհրդի անդամ Կոմիտաս Ստեփանյանը հասարակական հիմունքներով ընդգրկվել են Նախարարության Աուդիտ կոմիտեի կազմում:

Նախարարը կարևորեց ներքին աուդիտի ոլորտում կարողությունների զարգացման հրամայականը: Ներքին աուդիտի որակավորված մասնագետների սակավությունը և հանրային հատվածում 300-ի մոտ ներքին աուդիտորների հաստիքների առկայությունը հուշում է, որ մեր ԲՈՒՀ-երը ներքին աուդիտի միջազգային չափանիշներին համապատասխան դասավանդման առաջարկ պետք է ներկայացնեն:

Հանդիպման ընթացքում Նախարարը լսեց Ինստիտուտի անդամների առաջարկները և պատասխանեց նրանց հուզող հարցերին՝ հանրային հատվածի ներքին աուդիտի համակարգի հետագա բարեփոխումների, տեղեկատվական համակարգի ու ներկայացվող հաշվետվությունների որակի, հանրային հատվածի աուդիտորների շարունակական կրթման վերաբերյալ: Պարոն Արամյանն ընդգծեց ՆԱԻ-Հայաստանի դերը ներքին աուդիտորի մասնագիտության տարածման և  կայացման գործում և կարևորեց Նախարարության և ՀԿ-ի համագործակցությունը՝ առկա խնդիրների լուծումներ փնտրելու գործում:

/*; } .etn-event-item .etn-event-category span, .etn-btn, .attr-btn-primary, .etn-attendee-form .etn-btn, .etn-ticket-widget .etn-btn, .schedule-list-1 .schedule-header, .speaker-style4 .etn-speaker-content .etn-title a, .etn-speaker-details3 .speaker-title-info, .etn-event-slider .swiper-pagination-bullet, .etn-speaker-slider .swiper-pagination-bullet, .etn-event-slider .swiper-button-next, .etn-event-slider .swiper-button-prev, .etn-speaker-slider .swiper-button-next, .etn-speaker-slider .swiper-button-prev, .etn-single-speaker-item .etn-speaker-thumb .etn-speakers-social a, .etn-event-header .etn-event-countdown-wrap .etn-count-item, .schedule-tab-1 .etn-nav li a.etn-active, .schedule-list-wrapper .schedule-listing.multi-schedule-list .schedule-slot-time, .etn-speaker-item.style-3 .etn-speaker-content .etn-speakers-social a, .event-tab-wrapper ul li a.etn-tab-a.etn-active, .etn-btn, button.etn-btn.etn-btn-primary, .etn-schedule-style-3 ul li:before, .etn-zoom-btn, .cat-radio-btn-list [type=radio]:checked+label:after, .cat-radio-btn-list [type=radio]:not(:checked)+label:after, .etn-default-calendar-style .fc-button:hover, .etn-default-calendar-style .fc-state-highlight, .etn-calender-list a:hover, .events_calendar_standard .cat-dropdown-list select, .etn-event-banner-wrap, .events_calendar_list .calendar-event-details .calendar-event-content .calendar-event-category-wrap .etn-event-category, .etn-variable-ticket-widget .etn-add-to-cart-block, .etn-recurring-event-wrapper #seeMore, .more-event-tag, .etn-settings-dashboard .button-primary{ background-color: