Փետրվարի 22-ին Արա Չալաբյանը “Ներքին աուդիտ” թեմայով բանախոսությամբ հանդես եկավ ՀՊՏՀ Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ավարտական կուրսի և մագիստրատուրայի ուսանողների համար կազմակերպված հանդիպմանը:
Հանդիպման նպատակն էր ներկայացնել ներքին աուդիտի մասնագիտությունը, ԿԲ-ում ներքին աուդիտի ներդրման հաջողված փորձը, ինչպես նաև Ներքին աուդիտորների ինստիտուտ – Հայաստանի գործունեությունը:
Հանդիպման ընթացքում հատկապես կարևորվեց մասնագիտական որակավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև ուսանողներին ներկայացվեցին հետագա մասնագիտական զարգացման հնարավորությունները:
Համալսարանի անդրադարձը տես այստեղ: