«Առավոտյան սուրճ՝ Ներքին աուդիտի ղեկավարների հետ»

Ներքին աուդիտի մասնագետները մեկ հարթակում՝ ոլորտի արդի հարցերի շուրջ

2024 թվականի հունիսի 13-ին տեղի ունեցավ ՆԱԻ-Հայաստանի կողմից նախաձեռնված «Առավոտյան սուրճ՝ Ներքին աուդիտի ղեկավարների հետ» հանդիպումը, որը համախմբեց ներքին աուդիտի փորձառու մասնագետներին՝ բաց ու գործընկերային միջավայրում կիսվելու իրենց փորձով, մտքերով ու դիտարկումներով:

Հանդիպման հիմնական նպատակն էր խթանել մասնագիտական համայնքի ներգրավվածությունը, ստեղծել համագործակցային հարթակ՝ ոլորտային արդի մարտահրավերների, լուծումների և հնարավորությունների շուրջ արդյունավետ երկխոսության համար։

Քննարկումներն ընթանում էին մի քանի առանցքային ուղղություններով՝

  • ներքին աուդիտի մասնագիտական համայնքի զարգացում և համագործակցային մշակույթի խթանում,

  • կորպորատիվ կառավարման համակարգերի ամրապնդում՝ ներքին աուդիտի դերի կարևորության ընդգծմամբ,

  • շարունակական մասնագիտական զարգացում, կրթություն և նորագույն տեխնոլոգիաների հմտորեն կիրառում գործնականում,

  • ներքին աուդիտորների դերն ու պատասխանատվությունը՝ շահառուների վստահության ձևավորման և իրազեկման համատեքստում։

Այսպիսի նախաձեռնությունները կարևոր նախադրյալ են ոչ միայն մասնագիտական կապերի խորացման, այլև ոլորտում ներգրավվածության և նորարար մոտեցումների տարածման համար։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին իրենց ակտիվ ներգրավվածության, բովանդակալից քննարկումների, ինչպես նաև բարենպաստ ու շփմանը նպաստող մթնոլորտ ձևավորելու համար։