Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ ՆԱԻ-Հայաստանի 4-րդ միջազգային կոնֆերանսը

2019 թվականի հոկտեմբերի 11-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ՆԱԻ-Հայաստանի 4-րդ միջազգային կոնֆերանսը՝ “Risk Landscape Today” խորագրով:

Կոնֆերանսի բանախոսների շարքից էին Նյու Յորքի Metropolitan Transportation Authority-ի գլխավոր աուդիտոր և ՆԱԻ Գլոբալի խորհրդի անդամ Մայքլ Ֆուչիլին, Եվրոպական Կենտրոնական բանկի նախկին գլխավոր աուդիտոր Կլաուս Գրեսենբաուերը, ով մասնակցել էր նաև 2018 թվականի  «Growing with Your Business” կոնֆերանսին, ՆԱԻ-Իսրայելի փոխնախագահ Դորոն Ռոզենբլումը և ՆԱԻ Հայաստանի խորհրդի անդամ  և ARC Document Solutions կազմակերպության գլխավոր աուդիտոր Մարինե Ղուշչյանը: Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են ներքին աուդիտի ներկա մարտահրավերները, կիբերանվտանգության և խարդախության հիմնախնդիրները: Կոնֆերանսին նաև ելույթով հանդես է եկել ՆԱԻ-Հայաստանի նախագահ Արա Չալաբյանը, ով ներկայացրեց «Ներքին աուդիտի մարտահրավերները հանրային հատվածում» նյութը, որի շուրջ տեղի ունեցավ պանելային քննարկում: Քննարկմանը մասնակցեցին Մայքլ Ֆուչիլին, ՀՀ նախկին ֆինանսների նախարարներ Վարդան Արամյանը և Վաչե Գաբրիելյանը և Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Արման Վաթյանը, ովքեր իրենց տեսակետները հայտնեցին հանրային հատվածի ներքին աուդիտի հիմնախնդիրների վերաբերյալ: Բանախոսները պատասխանեցին նաև մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Քննարկմանը նաև ներկա են գտնվել Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները: Կոնֆերանսից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն, որի ընթացքում մասնակիցները ժամանակ ունեցան շփվելու բանախոսների և միմյանց հետ:

Կոնֆերանսին մասնակցել են ավելի քան 120 մասնակից: