Հանդիպում ՀՊՏՀ ուսանողների հետ

Փետրվարի 22-ին Արա Չալաբյանը “Ներքին աուդիտ” թեմայով բանախոսությամբ հանդես եկավ ՀՊՏՀ Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ավարտական կուրսի և մագիստրատուրայի ուսանողների համար կազմակերպված հանդիպմանը:

Հանդիպման նպատակն էր ներկայացնել ներքին աուդիտի մասնագիտությունը, ԿԲ-ում ներքին աուդիտի ներդրման հաջողված փորձը, ինչպես նաև Ներքին աուդիտորների ինստիտուտ – Հայաստանի գործունեությունը:

Հանդիպման ընթացքում հատկապես կարևորվեց մասնագիտական որակավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև ուսանողներին ներկայացվեցին հետագա մասնագիտական զարգացման հնարավորությունները:

Համալսարանի անդրադարձը տես այստեղ: