
ՆԱԻ տարեկան Գլոբալ համաժողովի նպատակն է մեկ վայրում հավաքել ՆԱԻ առաջնորդներին՝ կիսելու իրենց հայացքները, որոնք կօգնեն ձևավորել գլոբալ կազմակերպության և մասնագիտության ապագան, տեղեկանալ հիմնական գլոբալ նախաձեռնությունների մասին և գիտելիք ու մտքեր փոխանակել միմյանց հետ:
2017թ-ի համաժողովը կայացավ փետրվարի 19-22 Հռոմում, որին մասնակցեցին ավելի քան 160 ներկայացուցիչներ և 50 հյուրեր:
Համաժողովին ներկայացված նյութերը և ամփոփ հաշվետվությունը հասանելի են Ինստիտուտի անդամներին հետևյալ հղումով: