ՆԱԻ-Հայաստանի տարեկան ժողով

Հարգելի ՆԱԻ-Հայաստանի անդամներ,

Ինչպես տեղյակ եք, նոյեմբերի 1-ին նախատեսվում էր իրականացնել ՆԱԻ-Հայաստանի տարեկան ժողովը, որը քվորում չունենալու պատճառով հետաձգվեց: Հաշվի առնելով Կանոնադրությամբ ամրագրված պահանջները՝ ՆԱԻ-Հայաստանի Խորհուրդը որոշում է կայացրել Ընդհանուր ժողովը կազմակերպել հեռակա կարգով՝ հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ (հարցման եղանակով):
Ժողովի օրակարգում ներառված են հետևյալ հարցերը՝
• Խորհրդի նոր կազմի, Խորհրդի նախագահի և Վերստուգողի ընտրություն
• Գործունեության հաշվետվություն
• Կանոնադրության փոփոխություն (ներառյալ կազմակերպչական կառուցվածքի փոփոխություն):

Քվեարկությունը կանցկացվի սույն թվականի դեկտեմբերի 12-ի ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերի 15-ը ժամը 18:00:

Հարգանքով
ՆԱԻ-Հայաստան