
Ներքին աուդիտի մասնագետները մեկ հարթակում՝ ոլորտի արդի հարցերի շուրջ
2024 թվականի հունիսի 13-ին տեղի ունեցավ ՆԱԻ-Հայաստանի կողմից նախաձեռնված «Առավոտյան սուրճ՝ Ներքին աուդիտի ղեկավարների հետ» հանդիպումը, որը համախմբեց ներքին աուդիտի փորձառու մասնագետներին՝ բաց ու գործընկերային միջավայրում կիսվելու իրենց փորձով, մտքերով ու դիտարկումներով:
Հանդիպման հիմնական նպատակն էր խթանել մասնագիտական համայնքի ներգրավվածությունը, ստեղծել համագործակցային հարթակ՝ ոլորտային արդի մարտահրավերների, լուծումների և հնարավորությունների շուրջ արդյունավետ երկխոսության համար։
Քննարկումներն ընթանում էին մի քանի առանցքային ուղղություններով՝
-
ներքին աուդիտի մասնագիտական համայնքի զարգացում և համագործակցային մշակույթի խթանում,
-
կորպորատիվ կառավարման համակարգերի ամրապնդում՝ ներքին աուդիտի դերի կարևորության ընդգծմամբ,
-
շարունակական մասնագիտական զարգացում, կրթություն և նորագույն տեխնոլոգիաների հմտորեն կիրառում գործնականում,
-
ներքին աուդիտորների դերն ու պատասխանատվությունը՝ շահառուների վստահության ձևավորման և իրազեկման համատեքստում։
Այսպիսի նախաձեռնությունները կարևոր նախադրյալ են ոչ միայն մասնագիտական կապերի խորացման, այլև ոլորտում ներգրավվածության և նորարար մոտեցումների տարածման համար։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին իրենց ակտիվ ներգրավվածության, բովանդակալից քննարկումների, ինչպես նաև բարենպաստ ու շփմանը նպաստող մթնոլորտ ձևավորելու համար։