ՆԱԻ-Հայաստանի տարեկան համաժողով

ՆԱԻ-Հայաստանի 2025 թ. երկօրյա համաժողովը սկսվեց իրապես բարձր տրամադրությամբ ավելի քան 200 մասնակիցներ երկար սպասած հանդիպման էին եկել՝ քննարկելու կառավարման, ռիսկերի, վերահսկողության և ներքին աուդիտի ապագան՝ արհեստական բանականության դարաշրջանում։

Մթնոլորտը միաժամանակ տոնական էր և մասնագիտական․ ինչպես նշեց մասնակիցներից մեկը․ «Յուրաքանչյուր տարի այս համաժողովին սպասում ենք որպես տոնի»։

Երկու օր՝ լի արժեքավոր մտքերով և սուր քննարկումներով

Համաժողովին մասնակցեցին 30 խոսնակներ՝ 8 երկրներից, ունեցանք 3 բացման ելույթ, 5 պանելային քննարկում և մասնագիտական բովանդակություն՝ ընդհանուր 9.5 ՇՄԶ տևողությամբ։ Կենտրոնական բանկի, միջազգային կառույցների, մասնագիտական ինստիտուտների և առաջատար ընկերությունների ներկայացուցիչները ապահովեցին թեմատիկ լայն ընդգրկում։

Համաժողովի հիմնական խոսնակներն ու քննարկումների մասնակիցներն էին՝

  • Արմեն Նուրբեկյան՝ ԿԲ նախագահի տեղակալ
  • Ռալֆ Յիրիկյան՝ «Յուքոմ» գործադիր տնօրեն
  • Արամ Փախչանյան՝ «Այբ» համահիմնադիր և կառավարման խորհրդի նախագահ
  • Աբդուլքադեր Օբայդ Ալի՝ ԱՄԷ Ներքին աուդիտորների ասոցիացիայի խորհրդի նախագահ
  • Դոկտոր Աբու Մոհամմեդ Ալմուջայջի՝ DEWA փոխնախագահ
  • Վարուժան Ավետիքյան՝ «Անդերսոն Հայաստանի» գործընկեր, «Էվոկաբանկ» խորհրդի նախագահ
  • Իրինա Գևորգյան՝ «Քեյ Փի Էմ Ջի Հայաստանի» գործընկեր
  • Ելենա Խաչվանքյան՝ «Այ Դի բանկի» խորհրդի անդամ, Տնօրենների հայկական ինստիտուտի նախագահ
  • Կարեն Բաբայան՝ ԿԲ Ֆինանսական կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն
  • Նաջի Ֆայադ՝ ՆԱԻ Լիբանանի խորհրդի անդամ
  • Արման Վաթյան՝ Համաշխարհային բանկ, PEMPAL ղեկավար
  • Ազատ Գաբրիելյան՝ ԿԲ Ներքին աուդիտի ղեկավար
  • Սերինե Ֆլջյան՝ «Ամերիաբանկ» ներքին աուդիտի ղեկավար
  • Սանդրո Բոերի՝ ՆԱԻ-ների եվրոպական կոնֆեդերացիայի խորհրդի անդամ
  • Օլգա Սեմյոնովա՝ «Գրանթ Թորնթոն Հայաստանի» գործընկեր
  • Կոմիտաս Ստեփանյան՝ ԿԲ Տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության տնօրեն
  • Արմեն Հարությունյան՝ «Neuxon» հիմնադիր և տնօրեն
  • Վիջայ Ռաջավենդար՝ «Uber» ներքին աուդիտի տնօրեն

Առանցքային թեմաներն էին կառավարումը, համապատասխանությունը, որակը, արհեստական բանականությունն ու նոր կարգավորումները։

Հատկապես հիշարժան էր Credit Suisse շվեյցարական արդեն նախկին բանկի մշակույթի դերախաղը, իսկ կրիպտոակտիվների շուրջ կարգավորողի և ոլորտի ակտիվիստի միջև քննարկումն ավելացրեց մասնագիտական լարվածություն։
Արամ Փախչանյանի անդրադարձը MIT-ի ուսումնասիրությանը՝ ինչպես ԱԲ-ն կարող է նվազեցնել ուսանողների մտավոր ակտիվությունը, լայն քննարկում առաջացրեց։

Նոր համագործակցություններ

Համաժողովի կարևոր արդյունքներից էր երկու համագործակցության հուշագրերի ստորագրումը՝

  • ՆԱԻ Հայաստան և Տնօրենների հայկական ինստիտուտ
  • ՆԱԻ Հայաստան և Եվրո – ասիական բորսաների դաշնություն

Սա պետք է խորացնի փորձի փոխանակումը և նոր նախաձեռնությունների հիմք դառնա։

Շնորհակալության և գնահատանքի խոսք

ՆԱԻ Հայաստանը շնորհակալություն է հայտնում՝

  • Բոլոր խոսնակներին և պանելային քննարկումների մասնակիցներից
  • Գործընկերներին՝ Յուքոմ, Էվոկաբանկ, Գրանթ Թորնթոն, Քեյ Փի Էմ Ջի, Բոյդեն, Համաշխարհային բանկ, Քեյս Քի
  • ՀՀ կենտրոնական բանկին
  • Մոդերատորներին, կամավորներին և ՆԱԻ Հայաստանի խորհրդի անդամներին
  • Բոլոր մասնակիցներին՝ բանկերից, կարգավորողներից, կորպորատիվ, հանրային և իրական հատվածից

Հեռանկար

Ինչպես նշեց ՆԱԻ Հայաստանի նախագահն իր փակման խոսքում․
«Այս համաժողովը ցույց տվեց մեր համայնքի ուժը։ Մեզ սպասվում են ավելի միջազգային, ավելի ընդգրկուն և ավելի մասնակցային միջոցառումներ»։

Տեսարժան պահերը ներկայացված են ստորև։
Սպասում ենք Ձեզ նաև հաջորդ տարվա համաժողովին: