Հաղորդակցման հմտություններ աուդիտորների և ռիսկերի կառավարիչների համար

Դասընթացի նկարագրություն

  • Տևողություն՝ 1 օր, 09:30-17:30
  • Ամսաթիվ՝ 29 նոյեմբերի
  • Թիրախային խումբ՝ աուդիտի  և ռիսկերի մասնագետներ
  • Ձևաչափ՝ տեղում (խմբային)
  • Լեզուն՝ հայերեն
  • Վայր՝ Երևան
  • Վճար՝ 40,000AMD
  • ՆԱԻ անդամների հատուկ գին՝ 30,000AMD
  • CPE` 8 միավոր

Վարող`
Մարինե Ղուշչյան, MBA, CPA, CIA
Գլխավոր աուդիտոր
ARC Document Solutions

Դասընթացի նպատակ

“Հաղորդակցման հմտությունները նոր մասնագիտական հմտություններն են…” ասել է ՆԱԻ նախկին նախագահ Լերի Հարինգտոնը, և մենք չենք կարող չհամաձայնել նրա հետ:

2013թ-ին ՆԱԻ կողմից հովանավորված ուսումնասիրության մեջ բացահայտվել են ստորև նշված հմտությունները՝ որպես ներքին աուդիտորների հաջողության յոթ գրավական.

  • Ազնվություն
  • Հարաբերությունների կառուցում
  • Գործընկերային կապերի ստեղծում
  • Հաղորդակցում
  • Թիմային աշխատանք
  • Բազմազանություն
  • Շարունակական զարգացում

Սեմինարը կկազմակերպվի վերոնշյալ հմտությունների մեծ մասի շուրջ և կանցնի ինտերակտիվ քննարկումների ու իրավիճակային ուսումնասիրությունների ձևաչափով:

Լրացուցիչ կքննարկվեն նաև կոնֆլիկտների կառավարման, ուղղորդման, առաջնորդման, կորպորատիվ մշակույթի, ոչ բանավոր հաղորդակցման և փոխհամաձայնության կառուցման հմտությունները:

 

Մարինե Ղուշչյանը ARC Document Solutions ընկերության գլխավոր աուդիտորն է: Որպես ներքին աուդիտի ղեկավար՝ նա պատասխանատու է ներքին աուդիտի և SOX գործառույթների արդյունավետ կառավարման համար:

Նախքան ARC-ին միանալը, Մարինեն Fortune 100՝  Safeway ընկերության ներքին աուդիտի ղեկավարն էր. այստեղ, սերտորեն համագործակցելով բիզնեսի սեփականատերերի և աուդիտի հաճախորդների հետ,  նա առանցքային դեր է ունեցել ստորաբաժանման կերպարը կերտելու գործում՝ որպես գործընկեր կազմակերպություն: Մարինեն պատասխանատու է եղել նաև նոր ու փորձառու աշխատակիցների վերապատրաստման համար:

Safeway ընկերությունից առաջ Մարինեն աշխատել է Ernst and Young աուդիտորական ընկերության Palo Alto գրասենյակում՝ որպես հավաստիացման աուդիտի ղեկավար, որտեղ ղեկավարել է բարձր տեխնոլոգիաների և բիոտեխնիկական ընկերությունների ֆինանսական աուդիտները:

Մարինեն ունի ավելի քան 25 տարվա փորձ հաշվապահության, արտաքին և ներքին աուդիտի և հարկերի բնագավառում: Նա հայտնի է արդյունավետ բիզնես հարաբերությունների կառուցմամբ, ռազմավարական նախաձեռնությունների խթանումով և ներքին աուդիտի արժեքաստեղծ կերպարի ամրապնդմամբ:

Մարինեն ակտիվ կերպով աջակցում է Ներքին աուդիտի մասնագիտությանը և ներկայումս հանդիսանում է Հյուսիսային Կալիֆորնիայի Արևելյան Ափի Ներքին աուդիտորների ինստիտուտի Խորհրդի անդամ:

Մարինեն Որակավորված Հանրային Հաշվապահ է (CPA)  և Որակավորված Ներքին Աուդիտոր (CIA):  Նա ունի ֆինանսների մագիստրոսի և տնտեսագիտության բակալավրի աստիճաններ: