
Network Nation Podcast-ի հերթական թողարկման հյուրը Ներքին Աուդիտորների Ինստիտուտի նախագահ Արա Չալաբյանն է։
Զրույցի ընթացքում քննարկվել են ներքին աուդիտի էությունն ու դերը ժամանակակից կազմակերպություններում։ Արա Չալաբյանը ներկայացրել է ներքին աուդիտի երկու հիմնական մոտեցումները, որոնք օգնում են կառույցներին ոչ միայն բացահայտել ռիսկերն, այլև ուժեղացնել կառավարումը։
Նա նաև խոսել է ներքին աուդիտորի մասնագիտությունը ընտրելու ճանապարհի մասին՝ բացահայտելով, թե ինչպիսի կրթություն և հմտություններ են անհրաժեշտ այս պատասխանատու դերակատարումն իրականացնելու համար։ Զրույցը ընդգծել է, թե ինչպես է ներքին աուդիտը դառնում հաջողության բանալին տարբեր ոլորտներում, սկսած փոքր ընկերություններից մինչև խոշոր կառույցներ։