Պարտադիր ուղեցույցներ
Ներքին Աուդիտորների Ինստիտուտի կողմից հրապարակված «Միջազգային մասնագիտական գործունեության շրջանակները» ներառում են պարտադիր ուղեցույցները և ցանկալի ուղեցույցները:
Պարտադիր ուղեցույցները ներառում են.
- Դրսևորում է ազնվություն:
- Ցուցաբերում է հմտություն և մասնագիտական պատշաճ
ուշադրություն: - Անաչառ է և ազատ անտեղի ազդեցություններից (անկախ):
- Համաքայլ է կազմակերպության ռազմավարության, նպատակների և ռիսկերի հետ:
- Ունի համապատասխան կազմակերպչական դիրք և համարժեք ռեսուրսներ:
- Ցուցաբերում է որակ և շարունակական կատարելագործում:
- Արդյունավետ հաղորդակցվում է:
- Տրամադրում է ռիսկերի վրա հիմնված հավաստիացում:
- Խորաթափանց է, նախաձեռնող և ապագային միտված:
- Նպաստում է կազմակերպության կատարելագործմանը:
Ներքին աուդիտի սահմանումն արտահայտում է ներքին աուդիտի հիմնարար նպատակը, էությունը և շրջանակը:
Ներքին աուդիտն անկախ, անաչառ հավաստիացման և խորհրդատվական գործառույթ է՝ կազմակերպության գործառնությունները բարելավելու և արժեք ավելացնելու համար: Այն օգնում է կազմակերպությանն իրագործել իր նպատակները` հետևողական մոտեցմամբ գնահատելով և բարելավելով ներքին հսկողության, ռիսկերի կառավարման և կորպորատիվ կառավարման գործընթացների արդյունավետությունը:
Էթիկայի կանոնները սահմանում են անձանց ու կազմակերպությունների կողմից ակնկալվող վարքագծի սկզբունքները: Դրանք նկարագրում եմ վարքագծի նվազագույն պահանջներն ու ակնկալիքները, քան թե կոնկրետ գործողություններ:
Սկզբունքներ
Ակնկալվում է, որ ներքին աուդիտորները կկիրառեն և կպահպանեն ստորև նշված սկզբունքները.
1. Ազնվություն
Ներքին աուդիտորների ազնվությունը վստահություն է ձևավորում և հիմքեր ստեղծում իրենց դատողություններին վստահելու համար:
2. Անաչառություն
Ներքին աուդիտորները ուսումնասիրվող գործառույթի կամ գործընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, գնահատման և հաղորդակցման ժամանակ դրսևորում են մասնագիտական անաչառության բարձրագույն մակարդակ: Ներքին աուդիտորներն իրականացնում են գործին վերաբերվող բոլոր հանգամանքների հավասարակշռված գնահատում և իրենց դատողությունները ձևավորելիս անձնական կամ որևէ այլ շահերից ելնելով անհարկի ազդեցության չեն ենթարկվում:
3. Գաղտնիություն
Ներքին աուդիտորները հարգում են ստացվող/ձեռք բերվող տեղեկատվության արժեքն ու սեփականության իրավունքը և առանց համապատասխան թույլտվության չեն հրապարակում այդ տեղեկատվությունը` բացառությամբ իրավական կամ մասնագիտական պարտավորվածությամբ պայմանավորված դեպքերի:
4. Կարողություն
Ներքին աուդիտորները կիրառում են գիտելիքներ, հմտություններ և փորձառություն, որոնք անհրաժեշտ են աուդիտի ծառայությաններ իրականացնելու/մատուցելու համար:
Վարքագծի կանոններին կարող եք ծանոթալ այստեղ:
Ստանդարտները բաժանված են երկու խմբի՝ Բնութագրող Ստանդարտներ (Attribute Standards) և Գործառնական Ստանդարտներ (Performance Standards):
AS 1000 – Նպատակ, Իրավասություն և Պատասխանատվություն
Ներքին աուդիտի գործառույթի նպատակը, իրավասություններն ու պատասխանատվությունը պետք է ֆորմալ սահմանված լինեն ներքին աուդիտի կանոնադրությամբ և համահունչ լինեն Ներքին աուդիտի Առաքելությանը և Մասնագիտական գործունեության միջազգային հայեցակարգի պարտադիր տարրերին (Ներքին աուդիտի մասնագիտական գործունեության հիմնարար սկզբունքներ, Էթիկայի կանոններ, Ստանդարտներ և Ներքին աուդիտի սահմանում): Ներքին աուդիտի ղեկավարը պետք է պարբերաբար վերանայի ներքին աուդիտի կանոնադրությունը և ներկայացնի այն գործադիր ղեկավարության ու Խորհրդի հաստատմանը:
AS 1100 – Անկախություն և անաչառություն
Ներքին աուդիտի գործառույթը պետք է լինի անկախ, իսկ ներքին աուդիտորները՝ անաչառ, իրենց աշխատանքը կատարելիս:
AS 1200 – Հմտություն և մասնագիտական պատշաճ ուշադրություն
Հանձնառությունները պետք է իրականացվեն հմտորեն և մասնագիտական պատշաճ ուշադրությամբ:
AS 1300 – Որակի հավաստիացման և բարելավման ծրագիր
Ներքին աուդիտի ղեկավարը պետք է մշակի և կիրառի որակի հավաստիացման և բարելավման ծրագիր, որը կներառի ներքին աուդիտի գործունեության բոլոր ոլորտները:
PS 2000 – Ներքին աուդիտի գործառույթի կառավարում
Ներքին աուդիտի ղեկավարը պետք է արդյունավետ կերպով կառավարի ներքին աուդիտի գործառույթը՝ երաշխավորելով, որ այն արժեք է ստեղծում կազմակերպության համար:
PS 2100 – Աշխատանքի էությունը
Ներքին աուդիտի գործառույթը պետք է գնահատի և նպաստի կազմակերպության կորպորատիվ կառավարման, ռիսկերի կառավարման և հսկողության գործընթացների բարելավմանը՝ կիրառելով համակարգված, հետևողական և ռիսկերի վրա հիմնված մոտեցում: Ներքին աուդիտի հեղինակությունն ու արժեքն ամրապնդվում են, երբ աուդիտորները պրոակտիվ են, և նրանց գնահատումներն առաջարկում են նոր ներըմբռնումներ և հաշվի են առնում ապագա հետևանքները:
PS 2200 – Հանձնառության պլանավորում
Ներքին աուդիտորները յուրաքանչյուր հանձնառության համար պետք է մշակեն և փաստաթղթավորեն ծրագիր, որը պետք է ներառի հանձնառության նպատակները, շրջանակը, տևողությունը և ռեսուրսների բաշխումը: Ծրագիրը պետք է հաշվի առնի կազմակերպության ռազմավարությունները, նպատակները և հանձնառությանը վերաբերող ռիսկերը:
PS 2300 – Հանձնառության իրականացում
Ներքին աուդիտորները հանձնառության նպատակներն իրագործելու համար պետք է բացահայտեն, վերլուծեն, գնահատեն և փաստաթղթավորեն բավարար տեղեկատվություն:
PS 2400 – Արդյունքների ներկայացում
Ներքին աուդիտորները պետք է ներկայացնեն հանձնառությունների արդյունքները:
PS 2500 – Առաջընթացի մոնիտորինգ
Ներքին աուդիտի ղեկավարը պետք է ստեղծի և պահպանի ղեկավարությանը ներկայացված արդյունքների շտկման ուղղությամբ իրականացվող քայլերի հսկողության համակարգ:
PS 2600 – Ռիսկերի ընդունման վերաբերյալ իրազեկում
Երբ ներքին աուդիտի ղեկավարը եզրակացնում է, որ ղեկավարությունն ընդունել է ռիսկի այնպիսի մակարդակ, որն անընդունելի է կազմակերպության համար, ապա նա պետք է հարցը քննարկի գործադիր ղեկավարության հետ: Եթե ներքին աուդիտի ղեկավարը որոշում է, որ հարցը չի լուծվել, ապա նա պետք է խնդիրը ներկայացնի խորհրդին:
Ստանդարտների ամբողջական տարբերակը ներբեռնեք այստեղ: