Սույն թվականի նոյեմբերի 18-ին Աղվերանի “Արթուրս” հանգստյան համալիրում կայացավ ՆԱԻ-Հայաստանի հոբելյանական կոնֆերանսը, որին նոյեմբերի 19-ին հաջորդեց անդամների տարեկան հանդիպումը:
Կոնֆերանսի գլխավոր հովանավորն էր ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը:
Կոնֆերանսն ընթացավ ակտիվ քննարկումների, կառուցողական առաջարկների և փորձի փոխանակման ձևաչափով: Հնչեցվեց նաև Հանրային հատվածում աշխատանքային խմբերում ներգրավվածության վերաբերյալ առաջարկ, որը դրական արձագանք ունեցավ Ֆինանսների նախարար պրն. Վ.Արամյանի կողմից:
Նոյեմբերի 19-ին ներկայացվեցին Ինստիտուտի կողմից կատարված աշխատանքները, ինչպես նաև վերընտրվեց ՆԱԻ-Հայաստանի խորհուրդը՝ կազմում ունենալով երկու նոր խորհրդի անդամ:
Կոնֆերանսի նյութեր
Նոյեմբերի 18, կոնֆերանս «Ամեն ինչ սկսվում է կառավարումից»
11 : 00 | Բացման խոսք Արա Չալաբյան, MBA, FCCA, CIA, CRMA, CRISC ՆԱԻ-Հայաստան նախագահ |
11 : 10 | Ինչպես նպատակները կապեցինք թիմի մոտիվացիայի հետ Արա Չալաբյան, MBA, FCCA, CIA, CRMA, CRISC ՆԱԻ-Հայաստան նախագահ |
12 : 00 | Ներքին աուդիտի ապագան Ֆիլ Թարլինգ, QIAL, CRMA, CIA |
13 : 00 | Սուրճի ընդմիջում |
13 : 15 | Կառավարում – կլոր սեղան Արա Չալաբյան՝ մոդերատոր Վարդան Արամյան Հակոբ Անդրեասյան Ֆիլ Թարլինգ |
14 : 30 | Ճաշ |
15 : 30 | Աուդիտ կոմիտեի կարևորագույն թեմաները 2017թ. և ապագայի համար Ֆիլ Թարլինգ, QIAL, CRMA, CIA |
16 : 30 | ՏՏ կառավարում – կլոր սեղան Կոմիտաս Ստեփանյան՝ մոդերատոր Մարինե Ղուշչյան Սամվել Մարտիրոսյան Հայկ Քարամյան Ալեքսեյ Կիմ |
19 : 00 | Գալա – ընթրիք |