Հաճախակի Տրվող Հարցեր

Որո՞նք են Ներքին Աուդիտի գործառույթ ունենալու առավելությունները

Մրցունակ բիզնես վարելու այսօրվա հիմնական պայմաններից մեկը առկա ռեսուրսների առավելագույն արդյունավետ օգտագործումն է: Այս տեսանկյունից ամենակարևոր խնդիրներից է արդյունավետության բարձրացման հնարավորությունների հայտնաբերումը, ինչը և հանդիսանում է ներքին աուդիտի հիմնական գործառույթներից մեկը: Ուստի, կազամակրեպության մրցակցային առվելություններից մեկը կարող է դառնալ բարձրակարգ, միջազգային ստանդարտներով աշխատող Ներքին Աուդիտը: Ներքին աւոդիտը.
  • գնահատում է ընկերության/կազմակերպության ներքին հսկողության համակարգը՝ բացահայտելով առկա տեղեկատվության հավաստիությունը, օրենսդրությանը համապատասխանությունը, ակտիվների պահպանումը, առանձին գործառույթների և բաժինների արդյունավետությունը և նպատակայնությունը,
  • իրականացնում է ռիսկերի կառավարման համակարգերի վերլուծություն և արդյունվետության գնահատում՝ առաջարկելով ռիսկերի նվազեցման ուղղված մոտեցումներ և լուծումներ,
  • գնահատում է կորպորատիվ կառավարման համակարգերի համապատասխանությունը կորպորատիվ կառավարմանան սկզբունքներին
Ներքին աուդիտը հադիսանում է անկախ և անկողմնակալ տեղեկատվության աղբյուր, դրանով օգնելով ընկերության ղեկավարությանը առավել արդյունվետ իրականացնելու իր առջև դրված խնդիրները: Ներքին աուդիտի գոյությունը հանդիսանում է դրական ազդանշան պոտենցիալ ներդրողների համար և մեծացնում է կազմակերպության ներդրումային գրավչությունը:

Ինչի՞ համար է հարկավոր Ներքին Աուդիտը, եթե ղեկավարությունն ինքն է վերահսկում բոլոր գործընթացները

Ղեկավարության խնդիրն է առավել արդյունավետ կառավարել բիզնեսը՝ սահմաված նպատակներին հասնելու համար: Այս խնդրի իրականացումը կապված է հիմնականում երկու գործոնների հետ.
  • Տիրապետու՞մ է արդյոք ղեկավարությունն անհարժեշտ տեղեկատվությանը՝ ճիշտ կառավարչական որշումներ իրականացնելու համար
  • Գոյություն ունի՞ արդյոք ընդունված որոշումերի իրականացման արդյունավետ վերահսկողության համակարգ:
Ներքին Աուդիտը, իր աշխատանքի միջոցով, տիրապետում է կազմակերպության գործունեության բոլոր ոլորտների վերաբերյալ բավարար և հավաստի տեղեկատվության, որի վերլուծության արդյունքում ղեկավարությանն է տրամադրում մշակված, հավաստի և բավարար տեղեկատվություն՝ բիզնես-որոշումները ժամանակին իրականացնելու համար:

Եթե ընկերությունն անցնում է արտաքին աուդիտ, ինչի՞ համար է պետք Ներքին Աուդիտը

Ներքին Աուդիտի անհրաժեշտության որոշումը պայմանավորված չէ արտաքին աուդիտով, քանի որ ներքին և արտաքին աուդիտի գործառույթները էապես տարբերվում են և ծառայում են տարբեր նպատակների: Դրանք միմյանց փոխլրացնում են, ոչ թե փոխարինում: Արտաքին աուդիտը սովորաբար և ավանդաբար զբաղվում է ըներության ֆինանսական հաշվետվությունների  արժանահավատության հաստատամամբ և կենտրոնանում է այն  գործարքների ու իրադարձությունների վրա, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ընկերության  ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վրա: Ներքին Աուդիտի հիմնական նպատակն է գնահատել կազմակերպության առկա հսկողական միջավայրը, ռիսկերի կառավարման մեխանիզմները և կենտրոնանում է գործարքների և իրադարձությունների վրա, որոնք կարող են խոչընդոտել կազմակերպությանը հասնելու իր առջև դրված նպատակների իրագործմանը: Արտաքին աուդիտը հիմնականում ծառայում է արտաքին շահագրգիռ կողմերի (սեփականատերեր, պոտենցիալ ներդրողներ, պարտատերեր և այլն), իսկ Ներքին Աուդիտը՝ առաջին հերթին տնօրենների խորհրդի (աուդիտի կոմիտե) և ընկերության ղեկավարների շահերին:

Ի՞նչ կարելի է սպասել և ինչ կարելի է չսպասել Ներքին Աուդիտից

Ներքին Աուդիտը կարող է նպաստել կազմակերպության ներքին հսկողության արդյունավետության, ինչպես նաև կառավարման և կառավարչական գործառույթների նպատակայնության բարձրացմանը: Միաժամանակ, այն չի հանդիսանում ընկերության բոլոր խնդիրների ունիվերսալ լուծում: Մասնավորաբար.
  • Ներքին Աուդիտը չի կարող բացահայտել կամ վերացնել բոլոր սխալները, որոնք կապված են մարդկային սխալների կամ չարաշահումների հետ: Փոխարենը, Ներքին Աուդիտը կարող է մատնանշել այն ռիսկերը, որոնց դիմագրավումը կարող է նվազագույնի հասցնել դրանց ազդեցության հնարավորությունը
  • Ներքին Աուդիտը չի կարող ամեն տարի յուրաքանչյուր բիզնես գործընթաց ենթարկել աուդիտի, բայց կարող է օպտիմալացնել ստուգման եթնակա բիզնես գործընթացների ընտրությունը՝ հիմնվելով ռիսկերի գնահատման համակարգային մոտեցման վրա
  • Ներքին Աուդիտը չպետք է իրականացնի կառավարչական որևէ գործառույթ(մշակի ընթացակարգեր ընկերության ստորաբաժանումերի, բաժիների համար, մասնակցի ընկերության կառավարման որոշումների կայացմանը և այլն), քանի որ դա խախտում է Ներքին Աուդիտի անկախությունը: Փոխարենը Ներքին Աուդիտը կարող է վերլուծել այլ ստորաբաժանումերի կողմից մշակված  ընթացակարգերը,  ընկերության  ներքին հսկողության շրջանակներում դրանց արդյունավետության բարձրացման նպատակով:

Կախվա՞ծ է Ներքին Աուդիտի գործառույթի անհարժեշտությունը ընկերության մեծությունից

Ներքին ուդիտի գործառույթի անհաժեշտությունը որոշում են ընկերության խորհուրդը  և ղեկավարները, իսկ որոշ դեպքերում՝ նաև կարգավորող մարմինները: Ընդհանուր առմամբ, որքան մեծ է ընկերությունը, այնքան ավելի պահանջված է ներքին հսկողության միջավայրի վիճակի անկախ և օբյեկտիվ գնահատկանը, որը և իրականացվում է Ներքին Աուդիտի կողմից:

Ի՞նչ է համապատասխանության մոնիտորինգը/ստուգումը

Համապատասխանության մոնիտորինգը հանդիսանում է կազմակերպության ներքին քաղաքականության, կանոնների, ընթացակարգերի համապատասխանության ստուգում օրենսդրությանը և/կամ կարգավորող և վերահսկող մարմինների պահանջներին:

Ի՞նչ տարբերություն կա Ներքին Աուդիտի և ներքին հսկողության միջև

Ներքին հսկողության խնդիրը կարող է լինել ընկերության ներքին հսկողության համակարգի կառուցումը և օգտագործումը, ինչը կառավարչական գործառույթ է: Ներքին Աուդիտի խնդիրն է գնահատել այդ համակարգի հուսալիությունը և արդյունավետությունը:

Արդյո՞ք ընկերության ներքին հսկողության համակարգի ընթացակարգի մշակումը և ներդրումը Ներքին Աուդիտի խնդիրն է

Ներքին հսկողության համակարգի կառուցումը չի հանդիսանում Ներքին Աուդիտի խնդիրը: Դա ղեկավարության ուղղակի և անմիջական գործառույթ է: Ներքին Աուդիտը կարող է խորհդատվական աջակցություն ցուցաբերել համակարգի ընթացակարգերի մշակման գործում, սակայն ի՛նչ և ինչպե՛ս կառուցելու ոոշումը կայացվում է ղեկավարության կողմից: Ընդհանուր առմամբ, բարձրագույն գործադիր ղեկավարությունը հակված է Ներքին Աուդիտը ընդունել որպես ներքին հսկողության համակարգի կառուցման կառավարչական խնդիրների լուծման ռեսուրս: Դա խախտում է Ներքին Աուդիտի անկախությունը՝ առաջ է բերելով աուդիտի օբյեկտիվության հետ կապված վտանգներ, քանի որ այս պարագայում Ներքին աուդիտորները գնահում են այն՝ ինչը մշակվել և ներդրվել է իրենց կողմից:

Ո՞րն է Ներքին Աուդիտի դերը ռիսկերի կառավարման գործընթացներում

Ներքին աուդիտորները տարբեր աուդիտորական հանձնառությունների ընթացքում օգնում են կազմակերպությանը ռիսկերի հայտնաբերման և գնահատման գործում և ներկայացնում են առաջարկություններ այդ ռիսկերի արդյունավետ վերահսկման համար: Ներքին Աուդիտը աջակցում է ղեկավարությանը ընկերության ռիսկերի կառավարման համակարգի  մշակման, ներդրման և կատարելագորման գործում, սակայն այս, ինչպե նաև ներքին հսկողության համակարգի դեպքում, պետք է հաշվի առնել, որ ռիսկերի կառավարումը ղեկավարության գործառույթն է: Այս ուղղություններով Ներքին Աուդիտը կարող է
  • Նախաձեռնել ռսկերի կառավարման համակարգի ստեղծումը և դրա շարունակական կատարելագործումը
  • Իրականացնել ռիսկերի կառավարման վերաբերյալ սեմինարներ

Բազմաթիվ ընկերություններում Ներքին Աուդիտը ունի որոշիչ դեր ռիսկերի կառավարման գործընթացների անընդհատության ապահովման գործում, իրականացնելով դրա արդյունավետության օբյեկտիվ մոնիտորինգ:

Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ կան մի շարք խնդիրներ, որոնց լուծման համար Ներքին Աուդիտը չպետք է լինի պատասխանտու: Այդ խնդիրներից են.
  • Ռիսկերի կառավարման համակարգի ստեղծումը
  • Ընկերության համար ռիսկերի ընդունելի մակարդակի սահմանումը
  • Ռիսկերի կառավարման ոլորտում ռազմավարության մշակումը

Ի՞նչ է ներքին հսկողությունը

Ներքին հսկողությունը մեխանիզմ է, որի միջոցով ընկերության սեփականատերերը, տնօրենների խորհուրդը, գործադիր ղեկավարները ստանում են ողջամիտ աստիճանի վստահություն, որ ընկերությունը իր առջև դրված նպատակներին հասնում է ամենարդյունավետ եղանակով: Ներքին հսկողության նպատակն է ապահովել ռիսկերի ժամանակին հայտնաբերումը և վերլուծության, ֆիանսանսական և կառավարչական տեղեկատվության հավաստիությունը, ակտիվների պահպանությունը, օրենդրությանը և ներիքն քաղաքականության և ընթացակարգերին համապատասխանությունը, ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:

Ի՞նչ է Աուդիտ Կոմիտեն

Աուդիտ կոմիտեն կազմակերպության Խորհրդի ենթահանձնաժողով է, որը կոորդինացնում է ներքին և արտաքին աուդիտի հետ կապված հարցերը:
Աուդիտ Կոմիտեն.
  • հաստատում է Ներքին Աուդիտի ծառայության կանոնադրությունը
  • որոշում է ընդունում Ներքին Աուդիտի ծառայության ղեկավարների նշանակման/լիզորությունների դադարեցման մասին, ինչպես նաև նրանց վարձատրության չափի մասին
  • հաստատում է Ներքին Աուդիտի ծառայության գործունեության ամենամյա ծրագիրը և բյուջեն
  • քննարկում է Ներքին Աուդիտի պարբերական հաշվետվությունները
Եթե կազմակերպությունում չկա Աուդիտ Կոմիտե, ապա վերը նշված գործառույթները կատարվում են Խորհրդի կողմից: