Որո՞նք են Ներքին Աուդիտի գործառույթ ունենալու առավելությունները
- գնահատում է ընկերության/կազմակերպության ներքին հսկողության համակարգը՝ բացահայտելով առկա տեղեկատվության հավաստիությունը, օրենսդրությանը համապատասխանությունը, ակտիվների պահպանումը, առանձին գործառույթների և բաժինների արդյունավետությունը և նպատակայնությունը,
- իրականացնում է ռիսկերի կառավարման համակարգերի վերլուծություն և արդյունվետության գնահատում՝ առաջարկելով ռիսկերի նվազեցման ուղղված մոտեցումներ և լուծումներ,
- գնահատում է կորպորատիվ կառավարման համակարգերի համապատասխանությունը կորպորատիվ կառավարմանան սկզբունքներին
Ինչի՞ համար է հարկավոր Ներքին Աուդիտը, եթե ղեկավարությունն ինքն է վերահսկում բոլոր գործընթացները
- Տիրապետու՞մ է արդյոք ղեկավարությունն անհարժեշտ տեղեկատվությանը՝ ճիշտ կառավարչական որշումներ իրականացնելու համար
- Գոյություն ունի՞ արդյոք ընդունված որոշումերի իրականացման արդյունավետ վերահսկողության համակարգ:
Եթե ընկերությունն անցնում է արտաքին աուդիտ, ինչի՞ համար է պետք Ներքին Աուդիտը
Ներքին Աուդիտի անհրաժեշտության որոշումը պայմանավորված չէ արտաքին աուդիտով, քանի որ ներքին և արտաքին աուդիտի գործառույթները էապես տարբերվում են և ծառայում են տարբեր նպատակների: Դրանք միմյանց փոխլրացնում են, ոչ թե փոխարինում: Արտաքին աուդիտը սովորաբար և ավանդաբար զբաղվում է ըներության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության հաստատամամբ և կենտրոնանում է այն գործարքների ու իրադարձությունների վրա, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ընկերության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վրա: Ներքին Աուդիտի հիմնական նպատակն է գնահատել կազմակերպության առկա հսկողական միջավայրը, ռիսկերի կառավարման մեխանիզմները և կենտրոնանում է գործարքների և իրադարձությունների վրա, որոնք կարող են խոչընդոտել կազմակերպությանը հասնելու իր առջև դրված նպատակների իրագործմանը: Արտաքին աուդիտը հիմնականում ծառայում է արտաքին շահագրգիռ կողմերի (սեփականատերեր, պոտենցիալ ներդրողներ, պարտատերեր և այլն), իսկ Ներքին Աուդիտը՝ առաջին հերթին տնօրենների խորհրդի (աուդիտի կոմիտե) և ընկերության ղեկավարների շահերին:
Ի՞նչ կարելի է սպասել և ինչ կարելի է չսպասել Ներքին Աուդիտից
- Ներքին Աուդիտը չի կարող բացահայտել կամ վերացնել բոլոր սխալները, որոնք կապված են մարդկային սխալների կամ չարաշահումների հետ: Փոխարենը, Ներքին Աուդիտը կարող է մատնանշել այն ռիսկերը, որոնց դիմագրավումը կարող է նվազագույնի հասցնել դրանց ազդեցության հնարավորությունը
- Ներքին Աուդիտը չի կարող ամեն տարի յուրաքանչյուր բիզնես գործընթաց ենթարկել աուդիտի, բայց կարող է օպտիմալացնել ստուգման եթնակա բիզնես գործընթացների ընտրությունը՝ հիմնվելով ռիսկերի գնահատման համակարգային մոտեցման վրա
- Ներքին Աուդիտը չպետք է իրականացնի կառավարչական որևէ գործառույթ(մշակի ընթացակարգեր ընկերության ստորաբաժանումերի, բաժիների համար, մասնակցի ընկերության կառավարման որոշումների կայացմանը և այլն), քանի որ դա խախտում է Ներքին Աուդիտի անկախությունը: Փոխարենը Ներքին Աուդիտը կարող է վերլուծել այլ ստորաբաժանումերի կողմից մշակված ընթացակարգերը, ընկերության ներքին հսկողության շրջանակներում դրանց արդյունավետության բարձրացման նպատակով:
Կախվա՞ծ է Ներքին Աուդիտի գործառույթի անհարժեշտությունը ընկերության մեծությունից
Ներքին ուդիտի գործառույթի անհաժեշտությունը որոշում են ընկերության խորհուրդը և ղեկավարները, իսկ որոշ դեպքերում՝ նաև կարգավորող մարմինները: Ընդհանուր առմամբ, որքան մեծ է ընկերությունը, այնքան ավելի պահանջված է ներքին հսկողության միջավայրի վիճակի անկախ և օբյեկտիվ գնահատկանը, որը և իրականացվում է Ներքին Աուդիտի կողմից:
Ի՞նչ է համապատասխանության մոնիտորինգը/ստուգումը
Համապատասխանության մոնիտորինգը հանդիսանում է կազմակերպության ներքին քաղաքականության, կանոնների, ընթացակարգերի համապատասխանության ստուգում օրենսդրությանը և/կամ կարգավորող և վերահսկող մարմինների պահանջներին:
Ի՞նչ տարբերություն կա Ներքին Աուդիտի և ներքին հսկողության միջև
Ներքին հսկողության խնդիրը կարող է լինել ընկերության ներքին հսկողության համակարգի կառուցումը և օգտագործումը, ինչը կառավարչական գործառույթ է: Ներքին Աուդիտի խնդիրն է գնահատել այդ համակարգի հուսալիությունը և արդյունավետությունը:
Արդյո՞ք ընկերության ներքին հսկողության համակարգի ընթացակարգի մշակումը և ներդրումը Ներքին Աուդիտի խնդիրն է
Ներքին հսկողության համակարգի կառուցումը չի հանդիսանում Ներքին Աուդիտի խնդիրը: Դա ղեկավարության ուղղակի և անմիջական գործառույթ է: Ներքին Աուդիտը կարող է խորհդատվական աջակցություն ցուցաբերել համակարգի ընթացակարգերի մշակման գործում, սակայն ի՛նչ և ինչպե՛ս կառուցելու ոոշումը կայացվում է ղեկավարության կողմից: Ընդհանուր առմամբ, բարձրագույն գործադիր ղեկավարությունը հակված է Ներքին Աուդիտը ընդունել որպես ներքին հսկողության համակարգի կառուցման կառավարչական խնդիրների լուծման ռեսուրս: Դա խախտում է Ներքին Աուդիտի անկախությունը՝ առաջ է բերելով աուդիտի օբյեկտիվության հետ կապված վտանգներ, քանի որ այս պարագայում Ներքին աուդիտորները գնահում են այն՝ ինչը մշակվել և ներդրվել է իրենց կողմից:
Ո՞րն է Ներքին Աուդիտի դերը ռիսկերի կառավարման գործընթացներում
- Նախաձեռնել ռսկերի կառավարման համակարգի ստեղծումը և դրա շարունակական կատարելագործումը
- Իրականացնել ռիսկերի կառավարման վերաբերյալ սեմինարներ
Բազմաթիվ ընկերություններում Ներքին Աուդիտը ունի որոշիչ դեր ռիսկերի կառավարման գործընթացների անընդհատության ապահովման գործում, իրականացնելով դրա արդյունավետության օբյեկտիվ մոնիտորինգ:
- Ռիսկերի կառավարման համակարգի ստեղծումը
- Ընկերության համար ռիսկերի ընդունելի մակարդակի սահմանումը
- Ռիսկերի կառավարման ոլորտում ռազմավարության մշակումը
Ի՞նչ է ներքին հսկողությունը
Ներքին հսկողությունը մեխանիզմ է, որի միջոցով ընկերության սեփականատերերը, տնօրենների խորհուրդը, գործադիր ղեկավարները ստանում են ողջամիտ աստիճանի վստահություն, որ ընկերությունը իր առջև դրված նպատակներին հասնում է ամենարդյունավետ եղանակով: Ներքին հսկողության նպատակն է ապահովել ռիսկերի ժամանակին հայտնաբերումը և վերլուծության, ֆիանսանսական և կառավարչական տեղեկատվության հավաստիությունը, ակտիվների պահպանությունը, օրենդրությանը և ներիքն քաղաքականության և ընթացակարգերին համապատասխանությունը, ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:
Ի՞նչ է Աուդիտ Կոմիտեն
- հաստատում է Ներքին Աուդիտի ծառայության կանոնադրությունը
- որոշում է ընդունում Ներքին Աուդիտի ծառայության ղեկավարների նշանակման/լիզորությունների դադարեցման մասին, ինչպես նաև նրանց վարձատրության չափի մասին
- հաստատում է Ներքին Աուդիտի ծառայության գործունեության ամենամյա ծրագիրը և բյուջեն
- քննարկում է Ներքին Աուդիտի պարբերական հաշվետվությունները
Ի՞նչ է ներքին աուդիտը
Ներքին աուդիտը կազմակերպության ռիսկերը իր ռիսկի ախորժակի սահմաններում արդյունավետ կառավարելու համար ներդրված ներքին հսկողության անկախ և օբյեկտիվ գնահատումն է:
Ե՞րբ է ներքին աուդիտը հասնում իր նպատակներին
Ներքին աուդիտն իր նպատակներին լիովին կհասնի միայն այն դեպքում, եթե բացահայտված խնդիրները լուծվեն, և ռիսկը արդյունավետ կերպով կառավարվի: