Օգոստոսի 30-ին Ներքին Աուդիտորների Ինստիտուտը (ՆԱԻ) Հայաստանում հաջողությամբ կազմակերպեց առցանց դասընթաց «Ֆինանսական համակարգին բնորոշ իրավական ռիսկերը» թեմայով:
Դասընթացը վարեց Ամերիաբանկի Կորպորատիվ իրավական ծառայությունների բաժնի ղեկավար Մերի Ասլանյանը։ Մասնակիցները բարձր գնահատեցին դասընթացի բովանդակությունը, պրակտիկ օրինակները և դասընթացավարի մասնագիտական հմտությունները: Դասընթացը անցավ շատ արդյունավետ մթնոլորտում, իսկ ստացված դրական կարծիքներն ու քննարկումները վկայում են նման միջոցառումների կարևորության և պահանջարկի մասին