Հանդիպում ՀԱՀ-ում

Սույն թվականի ապրիլի 7-ին ՆԱԻ-Հայաստանի նախագահ Արա Չալաբյանը հանդես եկավ բանախոսությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ներկայացնելով իր «Արդյոք ղեկավարը միշտ ճի՞շտ է» հոդվածը: Հանդիպման նպատակն էր ներկայացնել ղեկավար-աշխատակից հարաբերություններում ձևավորված հաճախակի հանդիպող խնդիրները և մարտահրավերները, ինչպես նաև քննարկել գործող կարծրատիպերից ազատվելու հնարավորությունները:

Հանդիպումն սկսվեց Արա Չալաբյանի ներկայացմամբ, որին հաջորդեց հարց ու պատասխանը: Մասնակիցները, որոնց թվում էին ուսանողներ, դասախոսներ, ինճպես նաև հրավիրված մասնագետներ և ղեկավարներ, սիրով կիսվեցին իրենց տպավորություններով և փորձով:

Բանախոսը նշեց, որ ուսանողները ապագայում հանդիսանալու են աշխատակիցներ ու ղեկավարներ և կարող են ազդել կազմակերպության ղեկավարման մշակույթի վրա:  Այս մոտեցումը ենթադրում է ղեկավարի և աշխատակիցների համատեղ աշխատանք և երկկողմանի ջանքեր (“top-down”, “bottom-up”):

Հոդվածի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ: