Շաբաթ, Նոյեմբեր 28, 2015
10:00 Մեկնում Երևանից
11:30 – 13:00 Տարեկան Ժողով (ՆԱԻ Հայաստանի անդամների համար)
13:00 – 14:00 Ճաշ
14:00 – 14:45 Ելույթ` Հաջորդ 100 տարիները
Ավետիք Չալաբյան, McKinsey & Co-ի ծանր արդյունաբերության գծով տնօրեն
14:45 – 15:00 Ընդմիջում
15:00 – 16:00 Քննարկում` Արդյունավետ կառավարման կարևորությունը ճգնաժամային իրավիճակում
Վարող` Մանուկ Հերգնյան, Ի-Վի Քոնսալթինգ
16:00 – 16:30 Սուրճի Ընդմիջում
16:30 – 17:30 Քննարկում` Տեխնոլոգիական ռիսկերի դիմագրավումը բիզնեսում
Վարող` Կոմիտաս Ստեփանյան, PhD, CRISC, CRMA, ՀՀ ԿԲ
20:00 Պաշտոնական Ընթրիք («Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոց)
Կիրակի, Նոյեմբեր 29, 2015
09:00-10:00 Նախաճաշ
10:00-11:00 Ներկայացում` Մասնագիտական գործունեության միջազգային նոր հայեցակարգ (IPPF)
Ազատ Գաբրիելյան, PhD, CIA, CRMA, ՀՀ ԿԲ
11:00 – 12:00 Ներկայացում` Կիբերանվտանգության ահագնացող ռիսկերը
Կոմիտաս Ստեփանյան, PhD, CRISC, CRMA, ՀՀ ԿԲ
12:00 – 14:30 Ժամանցային Միջոցառումներ/Թիմային Խաղեր
14:30 – 15:30 Ճաշ
16:00 Մեկնում Աղվերանից
Աղվերանում տեղի ունեցավ Հայաստանի Ներքին Աուդիտորների Ինստիտուտի անդամների տարեկան հանդիպումը
Նոյեմբերի 28-29-ին Աղվերանում տեղի ունեցավ Հայաստանի Ներքին Աուդիտորների Ինստիտուտի (ՆԱԻ-Հայաստան) անդամների տարեկան հանդիպումը:
Հանդիպումը մեկնարկեց Ինստիտուտի անդամների տարեկան ժողովով, որի ընթացքում անդամներին ներկայացվեց ամփոփ հաշվետվություն` 2015թ Ինստիտուտի գործունեության և տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:
Ինստիտուտի նախագահ Արա Չալաբյանը ներկայացրեց 2015թ ընթացքում Ինստիտուտի էական հաջողությունները ինչպես անդամների քանակի ավելացման, այնպես էլ արտաքին և ներքին գործընկերային հարաբերությունների ձևավորման աշխատանքներում: Ինստիտուտի անդամ են հանդիսանում 55 կազմակերպություններ ներկայացնող 157 մասնագետ:
Ժողովի ընթացքում անդամներին ներկայացվեց ամբողջովին կատարելագործված և ձևափոխված Ինստիտուտի նոր ինտերնետային կայքը (https://www.iia.am):
Հայաստանի Ներքին Աուդիտորների Ինստիտուտի անդամների տարեկան ժողովի կողմից ընտրվեց հաջորդ 2 տարիների համար Ինստիտուտի տնօրենների խորհուրդը և վերստուգողը:
Հանդիպման երկրորդ մասում տեղի ունեցան ելույթներ և մասնագիտական քննարկումներ` ուղղված Հայաստանի մարտահրավերներին և կառավարման արդի խնդիրներին:
Հանդիպումը եզրափակվեց գալա ընթրիքով` Ինստիտուտի անդամների և հյուրերի մասնակցությամբ:
ՆԱԻ-Հայաստանի 2014թ. տարեկան հանդիպումը
ՆԱԻ-Հայաստանի 2014թ. տարեկան հանդիպմանը կարող եք ծանոթալ այստեղ: