Օր 1: Նոյեմբեր 22, 2014

10:00                   Մեկնում Երևանից (Շահումյանի հրապարակից` Վազգեն Սարգսյան փ.)

11:30-12:30         Տարեկան Ժողով

12:30-13:30         Ճաշ

13:30-14:15         Պրեզենտացիա` «2014թ IIA և ՆԱԻ-Հայաստանի Նախաձեռնություններ»

Ներկայացնող` Արա Չալաբյան,

ՆԱԻ-Հայաստանի Նախագահ, ՀՀ Կենտրոնական Բանկ, Գլխավոր Վերստուգիչ

14:15-14:40         Պրեզենտացիա` ՀՀ Հարկային Բարեփոխումներ

Ներկայացնող` Դավիթ Հարությունյան, Գրանթ Թորնթըն, Հարկերի Գծով Բաժնետեր

14:40-15:00         Սուրճի Ընդմիջում

15:00-15:50         Մասնագիտական քննարկում

Կառավարման, Ռիսկերի և Հսկողության Մարտահրավերները Հայաստանում

Թեմա 1` Ռիսկերի Կառավարում և Ներքին Աուդիտ` համագործակցություն և փոխլրացում

Թեմա 2` Ռիսկերի Կառավարման և Ներքին Աուդիտի ոլորտում մասնագետների պահանջարկի բավարարում և որակավորման հարցեր

Վարող` Արա Չալաբյան

Հրավիրված Փորձագետներ`

  • Արարատ Ղուկասյան, Բիբլոս Բանկ Արմենիա, Գործադիր Տնօրեն
  • Գագիկ Դանիելյան, Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա, Գլխավոր Տնօրեն
  • Մհեր Աբրահամյան, ՀՀ Կենտրոնական բանկ, Ֆինանսական Համակարգի Կարգավորման Վարչության Պետ
  • Արփինե Ղևոնդյան, Դելոյթ Արմենիա, Տնօրեն
  • Հրաչյա Թոխմախյան, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ, Գլխավոր Տնօրեն
  • Վարդան Ուռուտյան, ICARE Հիմնադրամի և Ագրոբիզնեսի Ուսուցման Կենտրոն, Տնօրեն / Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ, Դիտորդ Խորհրդի Անկախ Անդամ, Աուդիտի Հանձնաժողովի Նախագահ
  • Հայկ Ղլիջյան, Վարկային Կազմակերպությունների Միություն, Գործադիր Տնօրեն

15:50-16:10         Սուրճի Ընդմիջում

15:50-17:00         Մասնագիտական Քննարկման Շարունակություն

19:00-22:00        Ճաշկերույթ

Օր 2: Նոյեմբեր 23, 2014

09:00-10:00         Նախաճաշ

10:00-14:00         Ժամանցային Միջոցառումներ/Թիմային Խաղեր

14:00-15:00         Ճաշ                                              

15:30                    Մեկնում Երևան

ՆԱԻ-Հայաստանի տարեկան ժողովի անբաժան մաս են հանդիսանում “ժամանցային խաղերը”, որտեղ ՆԱԻ-Հայաստանի անդամները իրենց հմտություններն են ցույց տալիս ֆուտբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի և այլ խաղերի շրջանակներում:

ՆԱԻ-Հայաստանի տարեկան ժողովը սովորաբար ավարտվում է գալա-ընթրիքով, որի ծախսերն ամբողջությամբ հոգում է ՆԱԻ-Հայաստանը:

Ընթրիքի ընթացքում մեր անդամները ցույց են տալիս ինչպես կարելի է ուրախանալ և լիցքաթափվել՝ մշտապես լուրջ և ծանր աշխատանքից հետո:

Նոյեմբերի 22-23-ին  «Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ Հայաստանի Ներքին Աուդիտորների Ինստիտուտի (ՆԱԻ-Հայաստան) անդամների տարեկան հանդիպումը՝ Պրոկրեդիտ բանկի աջակցությամբ:

Հանդիպումը մեկնարկեց Ինստիտուտի անդամների տարեկան ժողովով, որի ընթացքում Ինստիտուտի ընտրված պատասխանատուները և վերստուգողը ներկայացրեցին հաշվետվություններ ֆինանսական վիճակի և Ինստիտուտի կոմիտեների աշխատանքների վերաբերյալ:

Հանդիպման հաջորդ մասում Ինստիտուտի նախագահ Արա Չալաբյանը ներկայացրեց  ՆԱԻ-Հայաստանի 2013-2014թթ կատարված աշխատանքները և Ներքին աուդիտորների գլոբալ ինստիտուտի նախաձեռնությունները, իսկ Ինստիտուտի խորհրդի անդամ Դավիթ Հարությունյանը մասնակիցներին ծանոթացրեց 2014թ ՀՀ հարկային բարեփոխումների հետ:

Միջոցառման երկրորդ մասում տեղի ունեցավ աշխույժ մասնագիտական քննարկում, որի ընթացքում մասնակիցների հետ կորպորատիվ կառավարման վերաբերյալ իրենց փորձով ու մոտեցումներով կիսվեցին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը, ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը, «Բիբլոս Բանկ Արմենիա» բանկի գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը, «Դելոյթ Արմենիա» ընկերության տնօրեն Արփինե Ղևոնդյանը, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը և Վարկային Կազմակերպությունների Միության գործադիր տնօրեն Հայկ Ղլիջյանը:

Հանդիպումը եզրափակվեց գալա ընթրիքով` Ինստիտուտի անդամների և հյուրերի մասնակցությամբ: