ՆԱԻ-Հայաստան
Ինստիտուտի մասին
Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստանը (ՆԱԻ-Հայաստան) հիմնադրվել է 2012թ որպես Հասարակական կազմակերպություն ռիսկերի կառավարումն ու ներքին աուդիտը ներկայացնող անհատների կողմից՝ խթանելու և զարգացնելու ներքին աուդիտի մասնագիտությունը Հայաստանում: Հիմնադրման օրվանից ինստիտուտը հանդիսանում է միջազգային մեծ համբավ և ճանաչում ունեցող Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Գլոբալի ներկայացուցիչը Հայաստանում:
2015թ սեպտեմբերից ՆԱԻ-Հայաստանը հանդիսանում է նաև Ներքին աուդիտորների ինստիտուտների եվրոպական կոնֆեդերացիայի (ECIIA) լիիրավ անդամ:









ՆԱԻ Հայաստան
Պաշտոնական իրադարձություններ

2021թ-ի նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ ՆԱԻ-Հայաստանի տարեկան ժողովը: Ժողովին տեղի ունեցան ՆԱԻ-Հայաստանի խորհրդի նախագահի, խորհրդի անդամների և վերստուգողի ընտրությունները, ինչպես նաև ներկայացվեցին գործունեության, գույքի օգտագործման հաշվետվությունները և վերստուգողի եզրակացությունը:


Առաքելություն
Խթանել “ներքին աուդիտ” մասնագիտության զարգացումը ՀՀ տարածքում
Իր առաքելության իրագործման շրջանակներում Ինստիտուտն առաջնորդվում է հետևյալ նպատակներով.
Խթանել և գովազդել ներքին աուդիտորների կողմից կազմակերպությանը տրամադրվող առավելությունները
Խորացնել ու զարգացնել Ինստիտուտի անդամների մասնագիտական ունակություններն ու գիտելիքները՝ ներկայացնելով ոլորտի լավագույն փորձը
Միասնական հարթակ ստեղծել տարբեր ոլորտների ներքին աուդիտորների շփման համար՝ փորձի և գիտելիքի փոխանակման նպատակով
Խթանել ՆԱԻ ստանդարտների տարածումը և կիրառումը
Պատմություն
54 կազմակերպության մասնագետ այժմ հանդիսանում է ՆԱԻ-Հայաստանի անդամ:

Անդամակցություն ըստ ոլորտների
